Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվամիջոցում հրապարակվել է Բարչըն Յինանչի «Ի՞նչ է ուզում Բաքուն, ինչո՞ւ է Անկարան լուռ և ի՞նչ է լինելու հիմա» վերնագրով հոդվածը։ Այդտեղ անդրադարձ է արվել հայ-թուրքական սահմանի բացման հարցին Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության համատեքստում, փոխանցում է Ermenihaber.am-ը:
Հեղինակը նշել է, որ 2009-ի հայ-թուրքական կարգավորման փորձից հետո Բաքուն Թուրքիայում տնտեսական ու քաղաքական մեծ ներդրումներ է իրականացրել՝ նպատակ ունենալով մեծացնել ազդեցությունն իշխանությունների վրա և կանխել առանց իր լիակատար համաձայնության նման նախաձեռնությունների կրկնությունը։ Ըստ նրա՝ Ադրբեջանն այսօր Թուրքիայում ազդեցիկ լոբբի ունի և նույնիսկ 2023-ի ընտրությունների ժամանակ միջամտել է հօգուտ գործող իշխանությունների։
Հոդվածում ընդգծվել է, որ 2020-ի Ղարաբաղյան պատերազմից հետո Բաքուն վերանայել է արտաքին քաղաքական առաջնահերթությունները և այլևս չի ցանկանում Թուրքիայի հետ հարաբերություններում հանդես գալ «սովորողի և ուսուցանվող երկրի» դիրքից։ Միաժամանակ հոդվածում նշվել է, որ Անկարայի զիջողական քայլերին զուգահեռ Ալիևը շարունակում է սրել իրավիճակը։
Անդրադառնալով ստեղծված իրավիճակում Հայաստանի հետ սահմանը բացելու հնարավորությանը՝ հոդվածի հեղինակը նման քայլի համար ներկա պահը համարում է ոչ նպատակահարմար է համարել՝ նշելով, որ այն կարող է լուրջ խզում առաջացնել Բաքվի հետ հարաբերություններում․
«Քանի որ Կովկասում առանց Բաքվի խաղաղություն չի լինի, Անկարայի նման դիրքորոշումը կարող է Բաքվին ավելի կոշտացնել Երևանի նկատմամբ և հետաձգել տարածաշրջանային կայունության նախագծերը»,- կարծիք է հայտնում հեղինակը։
Նրա գնահատմամբ՝ Անկարան պետք է ավելի լավ հասկանա Ադրբեջանի նոր արտաքին քաղաքականությունը, սակայն հետագա սրման դեպքում նաև Ալիևին հասկանալի ձևով հակազդի՝ հարաբերությունները խզման կետի չհասցնելով։ Այլապես Բաքուն կարող է նոր, անվերահսկելի ճգնաժամեր առաջացնել հատկապես ընտրություններին ընդառաջ։
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը