Ում համար են փակում դռները

Որքան էլ գաղտնի են պահում, այդուհանդերձ վերջին օրերին օրենսդրական բոլոր նախագծերը տալիս են ապագա վարչապետի անունը, այն Սերժ Սարգսյան է:  Օրենսդրական այդ ձեռնարկներով ամեն ինչ արվել է, որպեսզի ապրիլից հետո  վարչապետի  ձեռքում կենտրոնացվի ողջ իշխանությունը, ինչն այսօր ՀՀ նախագահի դեպքում է: Ավելին՝ նոր մոդելի անվան տակ ավելի են ուժեղացրել վարչապետի լիազորությունները, քան այսօրվա գործող նախագահինն է: Այսպիսով՝ հանրությանը մատուցվեց  հերթական ապացույցը, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում որոշել է ցմահ մնալ իշխանության եւ բռնապետական համակարգ ստեղծել: Փակել կառավարության նիստերը, արգելել նաև կառավարության անդամների շփումը լրագրողների հետ: Հենց այսպիսի նախագիծ քննեց  հայրենի կառավարությունն ու ուղարկեց ԱԺ-ի ընդունման: Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որևէ հարցի մասին: Կառավարության նիստերն արձանագրվում են վարչապետի աշխատակազմի կողմից: Եվ դրանք կհրապարակվեն ամբողջությամբ, թե մասնակի՝ դարձյալ որոշողը վարչապետն է լինելու: Մինչ օրս  ՀՀ-ում կառավարության նիստերը մշտապես բաց ու հրապարակային են եղել: Կառավարության անդամները, նախարարները կառավարության նիստից առաջ, հետո մշտապես շփվել են լրագրողների հետ, տեղեկություններ են հայտնել, կարծիքներ փոխանցել: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մի չտեսնված բացատրություն է ներկայացնում, թե յուրաքանչյուր երկրում կառավարության նիստերն անցնում են դռնփակ, և այդ առումով մենք բացառություն ենք: «Դռնփակ անցկացնելը հնարավորություն է տալիս ավելի անկեղծ, ավելի քննադատական հայացք ուղղել կառավարության անդամների առաջարկներին»,-ասում է նա: Ինչ խոսք, արդարադատության նախարարի հետ կարելի է վիճաբանել` թվարկելով այն երկրների անունները, որտեղ նիստերն ընթանում են բաց ռեժիմով:  Սակայն նա մոռանում է, որ մենք իսկապես բացառություն ենք ոչ միայն այդ հարցով, այլ կեղծված ընտրությունների, կոռուպցիայի  եւ շատուշատ այլ հարցերում, հետեւաբար հեչ տեղին չէ Գերմանիայի հետ համեմատությունը, ինչն անում է պարոն նախարարը: Առավել եւս զավեշտալի է նախարարի կենցաղային բացատությունը, թե  կառավարության նիստի մարդաշատ լինելը կաշկանդում է կառավարության անդամներին:«Եթե դուք ձեր ընտանիքում, ձեր տիկնոջ հետ վիճեք, մի այլ բան է, եթե ներկա լինի այլ մարդ, ձեր վեճը կստանա այլ երանգ»: Իրականում պարզից էլ պարզ է, որ ինչպես բոլոր, այս օրենքն էլ կարվում է կոնկրետ անձի հագով եւ այդ անձը ապագա վարչապետն է, նույն ինքը Սերժ Սարգսյանը, որն ինչպես նախագահության տասը տարիների ընթացքում առանձնապես բարեհաճ չգտնվեց չորրորդ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, չշփվեց նրանց հետ՝ համարելով, որ մենք են գոյություն ունեցող գաղջի պատճառը, նույն ձեռագրով էլ գործելու է վարչապետի   պաշտոնում: Ապացույցներից մեկն էլ, որ ապրիլից վարչապետը նա է լինելու՝ նստավայրի պահպանման հարցն է: Նախաձեռնություններից մեկի համաձայն՝ ապագա վարչապպետի նստավայրը Բաղրամյան 26-ն է լինելու, այսինքն ներկայիս նախագահական շենքը, փոխարենը ՀՀ նախագահը կհանգրվանի Մատենադարանի հարեւանությամբ կառավարության ընդունելությունների շենքում: Մինչդեռ Հայաստանի բոլոր նախագահների նստավայրը եղել է Բաղրամյան 26-ը եւ օտարերկրյա դիվանագետներն ու հյուրերը գիտեն այդ մասին: Եւս մեկ ապացույց՝ Անվտանգության խորհրդի ֆունկցիաների փոփոխության իրողությունը: Եթե մինչ այժմ գործող կառույցը զուտ խորհրդատվական բնույթ էր կրում, այս խորհուրդը որոշելու է երկրի պաշտպանության, անվտանգության քաղաքականությունը, այսինքն ընդունելու է որոշումներ:Իսկ ըստ նոր Սահմանադրության  վարչապետն է միանձնյա ստանձնելու  ուժային կառույցների տնօրինումը՝ (նշանակումը, ֆինանսավորումը), Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարումը: Սա նշանակում է՝ մեկ անձի ձեռքում կենտրոնացնել ՀՀ ուժային բոլոր լծակները և բանակը, որը ղեկավարվելու է Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար-վարչապետի կողմից: Իսկ եթե սրան էլ գումարենք, որ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, որոնք գործելու են վարչապետի վերահսկողության ներքո, ապա կունենանք սուպերվարչապետական մոդել, որը դուրս է այն հավաստիացումներից, թե մեր երկիրն անցնելու է պառլամենտական՝ հակակշիռների կառավարման համակարգին: Անի Սարգսյան

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am