Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկռտուքի մեջ․ նրանք հարվածներ էին հասցնում միմյանց և նույնիսկ աթոռ նետում, ինչի հետևանքով ոմանց քիթն արյունահոսել էր, իսկ հագուստները՝ պատռվել։

Երկու կողմից սպառնացող հարևաններից զատ՝ Հայաստանն ունի ներքին թշնամի, որը թերևս ամենավտանգավորն է։

Անցյալ շաբաթ խորհրդարանում տեղի ունեցած և ուղիղ եթերով հեռարձակված ծեծկռտուքն անվայելուչ վարքագիծ էր, որը հարիր չէ մի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներին, որոնք հպարտանում են աշխարհի հնագույն քրիստոնյա ազգին պատկանելով և ապրում են, իբր, ժողովրդավարական երկրում։

Ցավոք, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հրաժարվեց ընդհատել այս սկանդալային տեսարանի ուղիղ հեռարձակումը։ Նա հայտարարեց, որ ցանկանում է՝ հանրությունը տեսնի, թե ինչ է կատարվում խորհրդարանում։ Ծեծկռտուքի տեսանյութերը լայն տարածում գտան սոցիալական ցանցերում և լուսաբանվեցին NBC-ի, Al Jazeera-ի և CNN-ի կողմից՝ ամոթալի վիճակի մեջ դնելով աշխարհասփյուռ հայությանը։

Ռուբինյանն իրեն ավելի շատ խուլիգանի պես է պահում, քան Ազգային ժողովի նախագահի։ Նա թույլ է տալիս իր կուսակիցներին վիրավորել ընդդիմությանը, սակայն հենց ընդդիմության ներկայացուցիչներից որևէ մեկը քննադատական ​​խոսք է հնչեցնում մեծամասնության հասցեին, անմիջապես անջատում է նրա խոսափողը և կարգադրում անվտանգության աշխատակիցներին հեռացնել այդ պատգամավորին նիստերի դահլիճից։

Իրավիճակն ավելի վատթարացնելով՝ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով տեղի ունեցած ծեծկռտուքը, հայտարարեց, որ «սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձեռնարկած քայլերին… Աթոռով կլինի, թե այլ բանով՝ դա համաչափ է և ճիշտ… Եթե որևէ մեկը կարծում է, թե կարող է ձեռք բարձրացնել և հարվածել պատգամավորին… ապա մենք կկոտրենք այդ ձեռքը»։ Ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ աթոռ էր նետել Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Ալեքսանյանը։ Թեև Փաշինյանը խոստացել էր կոտրել յուրաքանչյուրի ձեռքը, ով կհարվածի պատգամավորին, հարձակման համար որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։

Բազմիցս և կեղծորեն հայտարարելով, թե նա Հայաստանին ժողովրդավարություն և խաղաղություն է բերել, Փաշինյանն անցյալ շաբաթ խոստովանեց, որ եթե մինչև 2031 թվականը, այսինքն իր պաշտոնավարման ընթացքում խաղաղության պայմանագիրը չստորագրվի և չվավերացվի, ապա «ես դա կհամարեմ անձնական ձախողում»։

Օրեցօր Փաշինյանն ավելի մտահոգիչ քայլեր է ձեռնարկում՝ անկայունություն հրահրելով երկրի ներսում։ Նա համաձայնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջին՝ Հայաստանի Սահմանադրության նախաբանից հանելու 1990 թվականի Անկախության հռչակագրին կատարված հղումը։ Ալիևը այդ հղման հեռացումն է դարձրել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայման։ Անհավատալի է, որ Հայաստանի թշնամին է թելադրում նրա Սահմանադրության բովանդակությունը, իսկ Փաշինյանը ոչ միայն համաձայնվում է դրան, այլև Հայաստանի Անկախության հռչակագիրը անվանում է «հակապետական»։

Բարեբախտաբար, նոր Սահմանադրության ընդունման ճանապարհին կա մի լուրջ խոչընդոտ։ Փաշինյանի կուսակցությունը խորհրդարանում չունի երկու երրորդ մեծամասնություն, որն անհրաժեշտ է համազգային հանրաքվե նշանակելու համար։ Ալիևը հայտարարել է, որ առանց նման հաստատման չի ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Սա կարող է լուրջ հարված լինել Փաշինյանի առանցքային քաղաքական նպատակին և նույնիսկ հանգեցնել նրա քաղաքական անկմանը։

Այս երկընտրանքը հաղթահարելու նպատակով Փաշինյանը սկզբում հայտարարեց, որ ստիպված կլինի անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ հույս ունենալով, որ իր կուսակցությունը կստանա անհրաժեշտ թվով ձայներ՝ խորհրդարանում երկու երրորդ մեծամասնությունն ապահովելու համար։ Սակայն շուտով նա  հրաժարվեց այս գաղափարից՝ տեսնելով, որ իր կուսակիցները մտավախություն ունեն, որ նման ընտրությունների արդյունքում հնարավոր է իրենք դառնան փոքրամասնություն։

Փաշինյանը ստիպված է մշակել նոր ծրագիր, որը չի պահանջի արտահերթ  խորհրդարանական ընտրություններ։ Նա խորհրդավոր կերպով հայտարարեց․ «Ես մի առաջարկ կանեմ, որից ընդդիմությունը չի կարողանա հրաժարվել»։ Հավանաբար, նա առնվազն վեց ընդդիմադիր պատգամավորի դեմ շինծու մեղադրանքներ կհորինի և նրանց կսպառնա ազատազրկմամբ։ Եթե նրա շանտաժը հաջողվի, նա կստանա անհրաժեշտ երկու երրորդ մեծամասնությունը։ Սակայն երկու ընդդիմադիր խմբակցություններն արդեն  հայտարարել են, որ կխոչընդոտեն հանրաքվեի անցկացմանը։

Հատկանշական է, որ անցյալ շաբաթ արտգործնախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովի պատգամավորներին հայտնել է, որ եթե հանրաքվեի ընթացքում ժողովուրդը մերժի Սահմանադրությունը, ապա կառավարությունը «հրաժարական կտա և կհեռանա»։ Սա վերջ կդնի թե՛ Փաշինյանի սիրելի խաղաղության պայմանագրին, թե՛ նրա վարչապետությանը։

Մեկ այլ լուրջ խնդիր է այն, որ Փաշինյանի հրահանգով ձերբակալվել են ընդդիմության մի քանի հարյուր կողմնակիցներ՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրողներին, իբր, կաշառելու մեղադրանքով։ Նրանք արդեն ամիսներ շարունակ պահվում են կալանքի տակ՝ առանց դատաքննության, մինչդեռ Փաշինյանը շարունակաբար նրանց ներկայացնում է որպես կաշառատուներ։ Մինչ օրս որևէ դատարան նրանց մեղավոր չի ճանաչել որևէ հանցանքի համար։ Միևնույն ժամանակ, Փաշինյանի կուսակցության օգտին քվեարկած ոչ մի անձ չի ձերբակալվել ընտրակաշառքի համար։

Հեգնական է, որ վերջերս հրապարակված մի տեսանյութում երևում է, թե ինչպես է Փաշինյանն անձամբ ընտրակաշառք առաջարկում ընտրողներից մեկին՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Ինչո՞ւ նա չի ձերբակալվել իր ակնհայտ անօրինական արարքի համար։

Երկրորդ իրավական խնդիրը Փաշինյանի հրահանգով մի շարք հայտնի և մեծահարուստ հայերի ձերբակալությունն է։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև գործարարներ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը ձերբակալվել են չապացուցված մեղադրանքների հիման վրա, բռնագրավել են նրանց գույքն ու բիզնեսը և կալանք դրել նրանց բանկային հաշիվների վրա։ Նրանց մեղադրանք է առաջադրվել բացառապես Փաշինյանի հայտարարույթունների հիման վրա։ Նրանցից ոչ մեկը դատարանի կողմից մեղավոր չի ճանաչվել որևէ հանցագործության կատարման մեջ։ Հետևաբար նրանց գույքի բռնագրավումը պատշաճ ընթացակարգերի և օրենքի գերակայության խախտում է:

Վերոնշյալ երեք անձինք, ինչպես նաև շատ ուրիշներ, պետք է դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով ազատ արձակել իրենց և ֆինանսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանի կառավարության դեմ՝ թույլ տված բազմաթիվ խախտումների համար։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ով է լինելու գլխավոր բանակցողը Լավրովի պատասխանը Եվրոպային՝ պատերազմի դեպքում Մոսկվան հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս. Լավրով «Ձեր շներին բաց եք թողել մեզ վրա, բայց լա՛վ լսեք»․ Էլեանորա Մանանդյանը հունից դուրս եկավ (video) «Գլուխը որ պատին ուզում եք դուք տվեք»․ Քրիստինե Վարդանյանի կոշտ պատասխանը Գալյանին (video) «Հայ-թուրքական սահմանի բացումը հիմա նպատակահարմար չէ»․ թուրք վերլուծաբան Օդի ջերմաստիճանը կնվազի «Ուրարտու»-ն նոր մարզիչ ունի. պաշտոնական Աննա Վարդապետյանը դատախա՞զ է, թե՞ շարունակում է մնալ Փաշինյանի օգնականը․ Ղազարյանի կոշտ խոսքը (video) «Վահագն Ալեքսանյանի ջարդած աթոռի փողն ո՞վ է տվել»․․․ ԱԺ աշխատակազմի ղեկավարի արձագանքը (video) Ալիկ Սարգսյանին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ Որտե՞ղ է գլխավոր դատախազը, ինչո՞ւ չի գալիս, բոլորը պարապ են, միայն ի՞նքն է զբաղված. Ագնեսա Խամոյան (video) Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «Անամոթնե՛ր, Նիկոլի՞ն եք հանել վաճառքի, որ էդքան թանկ գին եք դրել»․ մանկավարժի դիպուկ խոսքը (video) «Բանակում այսքան մшհերի հետ կապված շատ վտանգավոր կասկածներ ունեմ»․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյան (video) Արժե՞ր Վահագն Ալեքսանյանին փող տալ, ուղարկել Տանզանիա, որ հանդիպեր խոցած առյուծի թոռներին (video) Դուք ցավեցրել եք հայ ընտանիքներին, դուք պետք է պատասխան տաք․ Ավետիք Չալաբյան (video) Հ1–ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը պետք է հրաժարական տա․ Մենուա Սողոմոնյան (video) Գլուխը պատին են տալիս, հերիք էղավ, բոլ էղավ. Սրբուհի Գալյանը՝ ընդդիմությանը (video) Էդգար Ղազարյա՛ն, դու կռիվ հանկարծ չանես, ձեռդ էլ վերև չբարձրացնես, թե չէ․․․ Դավիթ Մկրտչյան (video) Արամ Սարգսյա՛ն, քո գյուղից սկսի, ու հլը կտեսնես․․․ Սամվելյան (video) «Դուք ապրումակցում չունե՛ք»․ լարված խոսակցություն Արամ Վարդևանյանի և Սրբուհի Գալյանի միջև (video) #ՈՒՂԻՂ․ Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (video) Վեճ Էդգար Ղազարյանի և Սրբուհի Գալյանի միջև․ «Ալեն Սիմոնյանը 2 օրը մեկ Հաջիևի հետ է խոսում, ու․․․» (video) Այստեղ է Նիկոլի հիմնական բլեֆը. Հովասափյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am