Այստեղ է Նիկոլի հիմնական բլեֆը. Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Նախօրեին Փաշինյանն ԱԺ ամբիոնից բավական ուշագրավ հայտարարություն արեց։ Խոսելով սահմանադրական փոփոխությունների և ընդդիմության դիրքորոշման մասին՝ նա հայտարարեց, որ «ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում է գեներացվելու, և կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը»։

Այս հայտարարությունը լուրջ քաղաքական հետևանքներ ենթադրող մոտեցում է և արժանի է շատ ավելի խորքային դիտարկման։ Ըստ էության՝ խոսքը սովորական քաղաքական քարոզչության կամ սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրային քննարկում կազմակերպելու մասին չէ։ Փաշինյանը բացահայտ հայտարարում է, որ իշխանությունն իր քաղաքական ռեսուրսներն ուղղելու է ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում ձևավորելուն և այդ գործընթացը ղեկավարելուն։

Փաստացի՝ իշխանությունը փորձում է սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական անհամաձայնությունը ներկայացնել որպես խաղաղության գործընթացին հակադրվելու դրսևորում։ Այստեղ է Նիկոլի հիմնական բլեֆը, որ ով դեմ է Սահմանադրության փոփոխությանը, նա պատերազմ է ուզում: Այս տրամաբանությամբ ընդդիմության ցանկացած առարկություն ներկայացվելու է ոչ թե որպես քաղաքական այլընտրանք կամ սահմանադրական հարցերի շուրջ օրինաչափ տարաձայնություն, այլ որպես խաղաղությանը խոչընդոտելու փորձ։ Այսպիսով, քաղաքական ընդդիմախոսին աստիճանաբար դուրս են մղում ընդունելի քաղաքական մրցակցության դաշտից։

Երկրորդ՝ այստեղ առանձնահատուկ վտանգավոր է իշխանության ստանձնած դերը։ Ժողովրդավարական պետությունում իշխանությունը պատասխանատու է հասարակական համերաշխության, քաղաքական ազատությունների և տարբեր դիրքորոշումների խաղաղ համակեցության ապահովման համար։ Իսկ Փաշինյանի հայտարարության տրամաբանությամբ իշխանությունը պատրաստվում է դառնալ հասարակության մի հատվածի կողմից մյուս հատվածի նկատմամբ ճնշում գործադրելու գործընթացի կազմակերպիչն ու առաջնորդը։ Սա արդեն իշխանություն-ընդդիմություն դիելամյից դուրս եկող և քաղաքացիական բախումների համար տրիգերի պես մի բան է, որը մեծ հեռանակար ունի լուրջ ու խորը հետևանքների (չմոռանանաք, որ օրերս էլ ակնարկում էր սոցիալիստական հեղափոխության ռեպրեսիաների մասին)։

Այլ կերպ ասած՝ նախ վերադարձել ենք 2018-ի հեղափոխական տրամաբանության դաշտ և «թավշա»-ի փոխարեն սկսվելու է կիրառվել դասական պետական մամլիչը: Ասել կուզե՝ նոր ռեպրեսիաների ու պետական տեռորի ալիքը հեռու չէ:

Պարադոքսն այն է, որ խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը։ Իսկ այդ ճնշման հնարավոր հետևանքների համար պատասխանատվությունից իշխանությունը չի կարող խուսափել։ Իսկ եթե ավելի կարճ՝ խնդիրը վաղուց արդեն դուրս է եկել զուտ սահմանադրական գործընթացի շրջանակներից»։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Հ1–ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը պետք է հրաժարական տա․ Մենուա Սողոմոնյան (video) Գլուխը պատին են տալիս, հերիք էղավ, բոլ էղավ. Սրբուհի Գալյանը՝ ընդդիմությանը (video) Էդգար Ղազարյա՛ն, դու կռիվ հանկարծ չանես, ձեռդ էլ վերև չբարձրացնես, թե չէ․․․ Դավիթ Մկրտչյան (video) Արամ Սարգսյա՛ն, քո գյուղից սկսի, ու հլը կտեսնես․․․ Սամվելյան (video) «Դուք ապրումակցում չունե՛ք»․ լարված խոսակցություն Արամ Վարդևանյանի և Սրբուհի Գալյանի միջև (video) #ՈՒՂԻՂ․ Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (video) Վեճ Էդգար Ղազարյանի և Սրբուհի Գալյանի միջև․ «Ալեն Սիմոնյանը 2 օրը մեկ Հաջիևի հետ է խոսում, ու․․․» (video) Այստեղ է Նիկոլի հիմնական բլեֆը. Հովասափյան Լավ ըմբիշ է, բայց անիծյալ ապուշ․ UFC-ի Փառքի սրահի անդամ Սերոնեն սպառնացել է Ծառուկյանին «Չախոյան Տարո՛ն, սաղ ու սատկածդ․․․էդ տուշոնկեն կվերցնեմ, ու․․․» ․ Դավիթ Մկրտչյանը հունից դուրս եկավ (video) Գազամատակարարման վթարային դադարեցում կլինի Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Շորժա-Վարդենիս ճանապարհին «Honda»-ն բախվել է երթևեկելի մասում հայտնված 2 խոշոր եղջերավոր անասունների Հունվարի 1-ից կարգելվի Գնացեք Արթիկ ՔԿՀ, տեսեք՝ ինչ վիճակ է․․․ մարդիկ նորմալ չեն լողանում, ու․․․ ընդդիմադիրը՝ Գալյանին (video) Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար Մանուկյանի նկատմամբ հայտարարվեց նկատողություն Զապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվել Ապօրինի արդյունահանման դեպք․ պետությանը պատճառվել է շուրջ 2 մլն 700 հազար դրամի վնաս Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Հաջորդ «Քաղաքացու օրը» խաշլամա՞, թե՞ խորոված եք անելու. հարց՝ Լիլիթ Մակունցին (video) Բախվել են «ԳԱԶ-53»-ը, «Լադա»-ն և «Opel»-ը․ վերջինը ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Երևան-Աշտարակ ճանապարհի ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից «Թռնողնե՛ր, թռե՛ք, մինչև ձեր լակոտները կգնան բանակ, ու․․․»․ Ռուզան Ստեփանյանը պոռթկաց (video) Ասե՛ք՝ Փաշինյանի համար ինչքա՞ն գումար եք ծախսում․․․ Մակունցը սկսեց թվեր ներկայացնել (video) Հաստատվել է ԳԱԱ նախագահության կազմը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am