Զապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվել

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ Զապորոժիեի մարզի Կամիշևախա բնակավայրում ռուսական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 29 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտնել է մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Միխայիլ Սեմիկինը։

Ըստ նրա գրառման՝ ևս 5 մարդ վիրավորվել է, 48 մարդ անհետ կորած է։

«Ողբերգության մասշտաբները սարսափելի են…. Դեպքի վայրում ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ», – հավելել է նա։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին Telegram-ում հայտնել է, որ ռուսական կողմն ավիառումբերով մի քանի հարված է հասցրել դպրոցի շենքին, որտեղ այլևս դասեր չեն ընթանում, սակայն շենքն օգտագործվում է ամեն երկուշաբթի մարդկանց մարդասիրական օգնություն բաժանելու համար։ Բացի այդ, այնտեղ գործում է ապաստարան։ Ըստ Զելենսկու՝ մի քանի ավիառումբով առաջին հարվածը հասցվել է, երբ մարդիկ ժամանել են, այնուհետև ավիառումբերով երկրորդ հարվածն է հասցվել ապաստարանին։

Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին նույնպես հայտնել է, որ Ռուսաստանը Կամիշևախա բնակավայրում «նպատակային հարված է հասցրել դպրոցին», որտեղ մարդասիրական օգնություն էր բաժանվում տեղի բնակիչներին։ Նրա խոսքով՝ առաջին հարվածից հետո մարդիկ պատսպարվել են ապաստարանում, որից հետո ևս 9 ավիառումբով հարված է հասցվել ապաստարանին։

Ռուսաստանն առայժմ չի մեկնաբանել Կամիշևախային հարվածը։

BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդում է, որ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել նաև Խարկովում բուժհաստատության, որի հետևանքով 62 մարդ է վիրավորվել։ 200 բուժառու տարհանվել է։

Դնեպրում առավոտյան հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 17 մարդ՝ վիրավորվել։ Վնասվել են ամբուլատոր կենտրոնի շենքը և քաղաքի հիվանդանոցներից մեկը։

ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է գիշերն ուկրաինական 856 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Յարոսլավլի նահանգապետ Միխայիլ Եվրաևը Telegram-ում հայտնել է, որ ԱԹՍ-ներից 124-ը թիրախավորել են Յարոսլավլի մարզում նավթավերամշակման գործարանը։ Ըստ նահանգապետի՝ ենթակառուցվածքին վնասներ են հասցվել, հրդեհ է բռնկվել։ 2 մարդ վիրավորվել է։ Վնասվել են նաև բազմաբնակարան և մասնավոր տներ։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Արամ Սարգսյա՛ն, քո գյուղից սկսի, ու հլը կտեսնես․․․ Սամվելյան (video) «Դուք ապրումակցում չունե՛ք»․ լարված խոսակցություն Արամ Վարդևանյանի և Սրբուհի Գալյանի միջև (video) #ՈՒՂԻՂ․ Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (video) Վեճ Էդգար Ղազարյանի և Սրբուհի Գալյանի միջև․ «Ալեն Սիմոնյանը 2 օրը մեկ Հաջիևի հետ է խոսում, ու․․․» (video) Այստեղ է Նիկոլի հիմնական բլեֆը. Հովասափյան Լավ ըմբիշ է, բայց անիծյալ ապուշ․ UFC-ի Փառքի սրահի անդամ Սերոնեն սպառնացել է Ծառուկյանին «Չախոյան Տարո՛ն, սաղ ու սատկածդ․․․էդ տուշոնկեն կվերցնեմ, ու․․․» ․ Դավիթ Մկրտչյանը հունից դուրս եկավ (video) Գազամատակարարման վթարային դադարեցում կլինի Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Շորժա-Վարդենիս ճանապարհին «Honda»-ն բախվել է երթևեկելի մասում հայտնված 2 խոշոր եղջերավոր անասունների Հունվարի 1-ից կարգելվի Գնացեք Արթիկ ՔԿՀ, տեսեք՝ ինչ վիճակ է․․․ մարդիկ նորմալ չեն լողանում, ու․․․ ընդդիմադիրը՝ Գալյանին (video) Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար Մանուկյանի նկատմամբ հայտարարվեց նկատողություն Զապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվել Ապօրինի արդյունահանման դեպք․ պետությանը պատճառվել է շուրջ 2 մլն 700 հազար դրամի վնաս Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Հաջորդ «Քաղաքացու օրը» խաշլամա՞, թե՞ խորոված եք անելու. հարց՝ Լիլիթ Մակունցին (video) Բախվել են «ԳԱԶ-53»-ը, «Լադա»-ն և «Opel»-ը․ վերջինը ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Երևան-Աշտարակ ճանապարհի ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից «Թռնողնե՛ր, թռե՛ք, մինչև ձեր լակոտները կգնան բանակ, ու․․․»․ Ռուզան Ստեփանյանը պոռթկաց (video) Ասե՛ք՝ Փաշինյանի համար ինչքա՞ն գումար եք ծախսում․․․ Մակունցը սկսեց թվեր ներկայացնել (video) Հաստատվել է ԳԱԱ նախագահության կազմը Ինչպես ՔՊ-ականը «թռավ» լրագրողի հարցից (video) Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ձեզ հարց եմ տալիս, դուք ուրիշին եք ուղղում հարցս․ Արթուր Խաչատրյանը՝ Լիլիթ Մակունցին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am