Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Կեղծավորություն և մանիպուլյացիա
Դե-ֆակտո ազգային ժողովի փաստացի պետը, իրենց կողմից մշակվող ալիևյան սահմանադրությունը «դրական լույսի ներքո» ներկայացնելու պետպատվերի շրջանակներում, ուղիղ եթերով ավետել է, որ այդ նոր սահմանադրությամբ «Հայաստանի պետական լեզուն հայերենն է» դրույթը դասվելու է անփոփոխելի հոդվածների շարքին։
Սա դասական կեղծավորություն է։ Ինչու՞:
1) Հայաստանում երբեք չի եղել և տեսանելի ապագայում չի էլ լինի որևէ քաղաքաքան հոսանք, որը հանդգներ կասկածի տակ դնել նշված սահմանադրական դրույթը և, օրինակ, առաջարկեր ավելացնել «երկրորդ պետական լեզու»։
2) Այսօր անփոփոխելի է նաև Մայր օրենքի նախաբանը, բայց ռեժիմը փորձում է այդ անփոփոփոխելիությունը հաղթահարել՝ ոչ թե սահմանադրական փոփոխություն, այլ նոր սահմանադրություն ընդունելով։ Հետևաբար, ոչ մի «անփոփոխելիություն» բացարձակ չէ։
3) Այսօր անփոփոխելի է նաև Մայր օրենքի այն դրույթը, որը մեր պետությունը հռչակում է «իրավական պետություն». դա արգելք ծառայու՞մ է քաղաքական պատճառով անձանց բանտարկելուն։ Ոչ։ Այսօր անփոփոխելի է նաև Մայր օրենքի այն դրույթը, որը մեր պետությունը հռչակում է «ժողովրդավարական պետություն». դա արգելք ծառայե՞ց 50 հազար քաղաքացիների տված մանդատը գողանալուն։ Ոչ։ Այսօր անփոփոխելի է նաև Մայր օրենքի այն դրույթը, որը մեր պետությունը հռչակում է «սոցիալական պետություն». դա արգելք ծառայու՞մ է սոգիալապես խոցելի խավերի թոշակն ու նպաստը բարձրացնելու փոխարեն՝ սեփական վարձատրությունն ու անիմաստ ներկայացուցչական ծախսերն անընդհատ ավելացնելուն։ Ոչ։ Այսօր անփոփոխելի է նաև Մայր օրենքի այն դրույթը, որը մեր պետությունը հռչակում է «ինքնիշխան պետություն». դա արգելք ծառայե՞ց օտար երկրի պահանջով Սահմանադրություն փոխելու նախաձեռնությանը։ Ոչ, ոչ և ոչ!
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը