Փաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав!

Ադրբեջանն ու Թուրքիան խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ անթաքույց պաշտպանում էին Փաշինյանին բնավ ոչ գեղեցիկ աչքերի համար։ Փաշինյանից ակնկալիքներ ունեին, իսկ հիմա «ստանալիք» ունեն։ Պատահական չէր, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վրայի կնիքի թանաքը չչորացած Հայաստան ժամանեց Հիքմեթ Հաջիևը։ Ոչ էլ պատահական էր, որ հենց այդ օրերին Նիկոլ Փաշինյանը որոշեց գնալ Տավուշ՝ հեծանիվ քշելու։
Որքան էլ Փաշինյանը խոսի, թե Սահմանադրությունը մեր ներքին գործն է, որքան էլ երդվի, թե Հայաստանի «ներքին օրակարգերն արտաքին պերիմետրում և դրանից դուրս չեն քննարկում», Սահմանադրության փոփոխությունը «խաղաղության» համաձայնագրի հետ կապակցելը արդեն նշանակում է, որ Սահմանադրության փոփոխությունն արտաքին պերիմետրերում ծնված պահանջ է կամ, ինչպես կասեր Արարատ Միրզոյանը՝ նախապայման։ Կարդացեք նախաստորագրված «խաղաղության» համաձայնագրի հոդվածները և ինքներդ կհամոզվեք։
Բայց, Փաշինյանը տալիք ունի, պարտադրանքի տակ է։ Ադրբեջանը շտապեցնում է։ Արդեն պարզ տեքստով անձամբ Նիկոլ խաղաղարարին են սպառնում։ Փաշինյանը նախ փորձեց ընդդիմությանը համոզել սահմանադրական հանրաքվե անցկացնել։ Ինքը կարծում էր, որ հանրաքվեի ժամանակ 50%+ 1 ձայն կկարողանա նկարել հաշվի առնելով, որ քաղաքական ընդդիմադիրներից շատերը բանտերում են, մնացածին էլ կփակի կամ գործունեությունը կկասեցնի։ Չկարողացավ։ Փորձեց շանտաժի գնալ, թե եթե չհամաձայնվեք, նոր ընտրություններ կնշանակեմ։ Է թող նշանակի․․․․ Թող հրաժարական տա, օրենքի ուժով նոր ընտրություններ կլինեն։ Բայց չէ, վախենում է։ Գիտի, որ բավարար աջակցություն չունի, ինչքան էլ վախեցնի, վարչական լծակ օգտագործի, մարդկանց բանտերը լցնի, նույնիսկ այսօրվա ԿԸՀ պարագայում սահմանադրական մեծամասնություն չի հավաքի։ Ինքը դա հասկանում է։ Հասկանում է, որ խորհրդարանական ընտրություններում ինքը պյուռոսյան հաղթանակ է տարել, որ մյուս հաղթանակների ճամփոքը փակ են։
Մնաց ուժային սպառնալիքը։ Արդեն մեկ շաբաթ է, ինքն այդ միտքը հասունացնում է։ Այսօր բառացիորեն հայտարարեց, թե ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ և որ կառավարող մեծամասնությունը առաջնորդելու է այդ ճնշումը։ Եվ ինչպե՞ս է դա պատկերացնում։ Իր աջակիցներին հավաքելու է ու ոստիկանության, ԱԱԾ, ՊՊԾ առաջնորդությամբ գրոհելու է Ազգային ժողովը․․․․ Չեմ բացառում։ Դրա մասին ես բազմաթիվ անգամներ եմ ասել։ Կասի․ «հեղափոխություն չարեցիք, ես արեցի»։ Ուղղակի չի հիշի, թե ի՜նչ դաժանությամբ է ինքը ճնշել ժողովրդի խաղաղ ցույցերը ու կմոռանա, որ ուժայինների ներգրավումն ուղղակի պետական հեղաշրջում է։
Բայց դե Փաշինյանն օրիգինալ չէ։ 1993 թվականին Ելցինն էլ գրոհեց խորհրդարանը։ Բայց ինքը մոռանում է, որ չունի այն աջակցությունը, որն 93-ին ուներ Ելցինը….»։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
«Պապիկյան թռնո՛ղ, թռե՛ք, մինչև ձեր լակոտները կգնան բանակ, ու․․․»․ Ռուզան Ստեփանյան (video) Ասե՛ք՝ Փաշինյանի համար ինչքա՞ն գումար եք ծախսում․․․ Մակունցը սկսեց թվեր ներկայացնել (video) Հաստատվել է ԳԱԱ նախագահության կազմը Ինչպես ՔՊ-ականը «թռավ» լրագրողի հարցից (video) Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ձեզ հարց եմ տալիս, դուք ուրիշին եք ուղղում հարցս․ Արթուր Խաչատրյանը՝ Լիլիթ Մակունցին (video) Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի ողջամիտ անհրաժեշտություն․ հայտարարություն Հարցիս կոնկրետ պատասխան տվեք․ Հայկ Ֆարմանյանը՝ Լիլիթ Մակունցին (video) Ի՞նչ եք կերել երեք օրում․ լարված հարցուպատասխան Էդգար Ղազարյանի և Մակունցի միջև (video) Վանդալիզմ՝ Երևանում.վնասել են ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա դրված Հիսուսի քանդակը Խոշոր հրդեհ՝ «Պալաս» առևտրի կենտրոնում․ հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան Պլանավորված պարտություն․ օր 37 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Փաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. Խաչատրյան Նիկոլ Փաշինյանը դատարանում վիճարկում է իր և Աննա Հակոբյանի կապիտալի մասին հրապարակումները․ «Հետք» Կոռուպցիայի մեջ եք մեղադրվում, վարույթ կա՞․ Էդգար Ղազարյանը՝ ֆիննախին (video) Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին». Ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ-ում ընդդիմադիրների հետ միջադեպի կենտրոնում հայտնված ՔՊ-ականը Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում Աթոռամարտ, կրակոցներ, դանակներ․ երեք օրվա կրիմինալ պատկերը (video) Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում Այսօր ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են․ արդյոք դրանք կազդե՞ն Իրանին հարվածելու որոշման Չի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Աբրահամյան Հրդեհ՝ Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am