Նիկոլ Փաշինյանը դատարանում վիճարկում է իր և Աննա Հակոբյանի կապիտալի մասին հրապարակումները․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․  «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրպարտության պահանջով հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պարտավորեցնել Աննա Գևորգյանին և «Իրավունք թերթ» ՍՊԸ-ին հրապարակային հերքում տարածել իր և Աննա Հակոբյանի բաժանման պատճառների վերաբերյալ հրապարակված տեղեկությունների կապակցությամբ։ Վարչապետը պահանջում է նաև դրամական փոխհատուցում՝ 4 մլն դրամի չափով։

Հայցապահանջի համաձայն՝ Աննա Գևորգյանը 2026թ. սեպտեմբերի 30-ին իր «Հայկական ժամ» ֆեյսբուքյան էջերում, իսկ «Իրավունք թերթ» ՍՊԸ-ն հոկտեմբերի 5-ին՝ իր լրատվական կայքում և ֆեյսբուքյան էջում, Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի բաժանման պատճառների վերաբերյալ տեղեկություններ են հրապարակել, որոնք հայցվորը համարում է զրպարտություն։

Մասնավորապես, հրապարակումներում նշվել է.

. «Աննան ու Նիկոլը մեծ կապիտալ են կուտակել, որ ուզում են արդեն թղթերով օրինականացնել»։

. «Քանի նրանք ապրում էին նույն տանը, Աննան պարտավոր էր հայտարարագիր ներկայացնել։ Այս պատմությամբ Աննան ազատվեց հայտարարագրեր լրացնելուց ու հիմա արդեն սկսկել են իրենց կապիտալը Աննայի անունով դարձնելու գործընթացը»։

. «Հայաստանում որևէ բան չեն ունենալու, հիմնական գույքն ու փողերը պահվելու են ԵՄ տարածքում»։

. «Աննան արդեն Փարիզի կենտրոնում մեծ տուն է գնել, որի գինը 5,7 մլն եվրո է եղել»։

Հրապարակումներում անդրադարձ է եղել նաև Աննա Հակոբյանի՝ 2018-2020 թվականներին Շվեյցարիա կատարած այցերին։ Մասնավորապես, նշվել է, որ այցերը հիմնականում գաղտնի են մնացել, և անհայտ է եղել դրանց նպատակը։ Շվեյցարիայի բանկային գաղտնիքին անդրադառնալուց հետո հրապարակման մեջ տեղ է գտել նաև Կենտրոնական բանկի աշխատակցին վերագրվող հետևյալ խոսքը. «Եթե ուզում եք հասկանալ՝ ինչու է Աննա Հակոբյանը Շվեյցարիա գնում, նայեք դրամական հոսքերին»»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 27 անգամ
Լրահոս
«Թռնողնե՛ր, թռե՛ք, մինչև ձեր լակոտները կգնան բանակ, ու․․․»․ Ռուզան Ստեփանյանը պոռթկաց (video) Ասե՛ք՝ Փաշինյանի համար ինչքա՞ն գումար եք ծախսում․․․ Մակունցը սկսեց թվեր ներկայացնել (video) Հաստատվել է ԳԱԱ նախագահության կազմը Ինչպես ՔՊ-ականը «թռավ» լրագրողի հարցից (video) Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ձեզ հարց եմ տալիս, դուք ուրիշին եք ուղղում հարցս․ Արթուր Խաչատրյանը՝ Լիլիթ Մակունցին (video) Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի ողջամիտ անհրաժեշտություն․ հայտարարություն Հարցիս կոնկրետ պատասխան տվեք․ Հայկ Ֆարմանյանը՝ Լիլիթ Մակունցին (video) Ի՞նչ եք կերել երեք օրում․ լարված հարցուպատասխան Էդգար Ղազարյանի և Մակունցի միջև (video) Վանդալիզմ՝ Երևանում.վնասել են ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա դրված Հիսուսի քանդակը Խոշոր հրդեհ՝ «Պալաս» առևտրի կենտրոնում․ հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան Պլանավորված պարտություն․ օր 37 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Փաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. Խաչատրյան Նիկոլ Փաշինյանը դատարանում վիճարկում է իր և Աննա Հակոբյանի կապիտալի մասին հրապարակումները․ «Հետք» Կոռուպցիայի մեջ եք մեղադրվում, վարույթ կա՞․ Էդգար Ղազարյանը՝ ֆիննախին (video) Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին». Ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ-ում ընդդիմադիրների հետ միջադեպի կենտրոնում հայտնված ՔՊ-ականը Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում Աթոռամարտ, կրակոցներ, դանակներ․ երեք օրվա կրիմինալ պատկերը (video) Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում Այսօր ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են․ արդյոք դրանք կազդե՞ն Իրանին հարվածելու որոշման Չի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Աբրահամյան Հրդեհ՝ Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am