«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ինչպեսեւ սպասվում էր, Կոտայքի երկարամյա փոխմարզպետ Վասակ Վարդանյանը երեկ հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին։ Նա ԵԿՄ նախագահ, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի փեսան է, տեւական ժամանակ հավակնում էր մարզպետի պաշտոնին, սակայն ինչպես Միքայելյանին պատժեցին` ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը Վիլեն Գաբրիելյանին տալով, այնպես էլ փեսային «քցեցին» մարզպետ նշանակելով Ռոմանոս Պետրոսյանի կադրին Լիլիթ Ստեփանյանին: Փաշինյանը չցանկացավ, որ Միքայելյանի դինաստիան Կոտայքում ավելի ուժեղանա, որ նրա՝ պատգամավոր, որդու` Հրազդանի քաղաքապետ լինելը բավարար է:
Մենք դեռ շաբաթներ առաջ էինք գրել, որ եթե այլ անձ մարզպետ նշանակվի, Վասակ Վարդանյանը դիմում կներկայացնի։ Նա ՔՊ-ի հնաբնակներից է, դեռ ՀՀԿ-ի ժամանակ մասնակցել է Հրազդանի համայնքապետի ընտրություններին եւ ավագանիում տեղ գտել։ Պաշտոնից հեռանալու մասին հայտարարության մեջ նշել է, որ պատրաստ է փորձը, ուժն ու ջանքերը ներդնել այնտեղ, որտեղ կարող է օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը