Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրերս Երեւանի թիվ 119 մանկապարտեզում երեխաների նկատմամբ դաստիարակի կողմից բռնության դեպք է բացահայտվել։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը տեսախցիկների միջոցով պարզել է, որ մանկապարտեզի միջին խմբի դաստիարակ Ժաննան պարբերաբար ծեծում է երեխաներին։

Վարչությունից դեպքի մասին հայտնել են մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովսեփյանին, սակայն դաստիարակն աշխատանքից չի ազատվել եւ շարունակել է բռնություն գործադրել երեխաների նկատմամբ։ Դրանից հետո քաղաքապետարանը տնօրենին «խիստ նկատողություն» է տվել՝ ծառայողական պարտականությունները չկատարելու եւ երեխաների նկատմամբ բռնությունը ժամանակին կանխելու միջոցներ չձեռնարկելու համար, որից հետո տնօրենն աշխատանքից ազատել է դաստիարակ Ժաննային։

Մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք մանկապարտեզի տնօրենին։ Նա ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց մեր տեղեկությունը, նշեց՝ կարող է խոսել, երբ թաղապետարանը թույլատրի։

Երեւանի քաղաքապետարանից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Այո, նման դեպք գոյություն ունի, որին հաջորդել է տվյալ իրավիճակում հայտնված աշխատակցի ազատումը։ Իրավական ճանապարհի հետ կապված՝ գործ հարուցվել է, թե չէ՝ չունեմ տեղեկատվություն։ Տուժողի ծնողը բացասական կերպով է ընկալել ստեղծված իրավիճակը, դեմ է եղել աշխատակցի ազատմանը։ Ամբողջ խմբի ծնողները կատեգորիկ դեմ են դաստիարակի ազատման որոշմանը։ Երեխայի մայրն ընդվզել է, դժգոհության խոսքեր է ուղղել, ասել է՝ լավ ա արել, իմ երեխեն խելոք չի մնացել, խփել է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Խոշոր հրդեհ՝ «Պալաս» առևտրի կենտրոնում․ հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան Պլանավորված պարտություն․ օր 37 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Փաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. Խաչատրյան Նիկոլ Փաշինյանը դատարանում վիճարկում է իր և Աննա Հակոբյանի կապիտալի մասին հրապարակումները․ «Հետք» Կոռուպցիայի մեջ եք մեղադրվում, վարույթ կա՞․ Էդգար Ղազարյանը՝ ֆիննախին (video) Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին». Ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ-ում ընդդիմադիրների հետ միջադեպի կենտրոնում հայտնված ՔՊ-ականը Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում Աթոռամարտ, կրակոցներ, դանակներ․ երեք օրվա կրիմինալ պատկերը (video) Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում Այսօր ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են․ արդյոք դրանք կազդե՞ն Իրանին հարվածելու որոշման Չի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Աբրահամյան Հրդեհ՝ Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում Լույս չի լինի Քաղաքապետարանի ստորին էշելոններում վրդովված են․ «Հրապարակ» Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը․ «Հրապարակ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ-ում ընդդիմադիրների հետ միջադեպի կենտրոնում հայտնված ՔՊ-ական Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ» Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ ՔՊ-ում նոր դեմքեր «աճեցնելու» հանձնարարական է տրվել․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am