Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատավորի թեկնածուները մեկը մյուսի հետևից դատի են տալիս ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ վի

Ինչպես «Ժողովուրդ»-ը հայտնել էր, ԲԴԽ-ն որոշել է Վարչական դատարանի դատավորի թափուր պաշտոնում Պետրոս Վարդանյանին նշանակելու առաջարկություն չներկայացնել Հանրապետության նախագահին։

Խորհրդի նման որոշումների հետ չհամաձայնող թեկնածուները դիմում են Վարչական դատարան։ Այսպիսով՝ դատավորի պաշտոնին հավակնող անձանց և ԲԴԽ-ի միջև տարաձայնությունները տեղափոխվում են դատարան։

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ տեղեկություններ էր ստացել այն մասին, որ ԲԴԽ ներկայիս նախագահ Արթուր Աթաբեկյանն ազատվում է Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման ընթացքում քաղաքացիական և վարչական մասնագիտացումների դատավորների թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձանցից։

Բանն այն է, որ դատական համակարգում ակտիվորեն քննարկվում է այդ ցուցակների կազմավորման հարցը։ Մասնավորապես, համակարգում շրջանառվող պնդումների համաձայն՝ ցուցակներում ընդգրկվել են անձինք, որոնք, մեղմ ասած, չեն համապատասխանում դատավորին ներկայացվող չափանիշներին, իսկ նրանց ընդգրկումը պայմանավորված է եղել ինչ-ինչ պայմանավորվածություններով։

Օրինակ՝ ԲԴԽ-ն որոշել էր նաև դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում ընդգրկված Նարինե Առաքելյանին Վարչական դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու առաջարկություն չներկայացնել Հանրապետության նախագահին։

Ըստ էության, Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման ընթացքում ձևավորված ցուցակներում ընդգրկված թեկնածուները գործող ԲԴԽ-ի հավանությանը չեն արժանանում։ Եվ սա այն պայմաններում, երբ Անդրեասյանը շարունակում է պետական պաշտոն զբաղեցնել՝ որպես Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ։

Արդյունքում՝ դատավորի թեկնածուները մեկը մյուսի հետևից դատի են տալիս ԲԴԽ-ին՝ արդեն դատարանի միջոցով փորձելով հասնել իրենց վերաբերյալ ընդունված որոշումների վերանայմանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ-ում ընդդիմադիրների հետ միջադեպի կենտրոնում հայտնված ՔՊ-ականը Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում Աթոռամարտ, կրակոցներ, դանակներ․ երեք օրվա կրիմինալ պատկերը (video) Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում Այսօր ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են․ արդյոք դրանք կազդե՞ն Իրանին հարվածելու որոշման Չի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Աբրահամյան Հրդեհ՝ Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում Լույս չի լինի Քաղաքապետարանի ստորին էշելոններում վրդովված են․ «Հրապարակ» Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը․ «Հրապարակ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ-ում ընդդիմադիրների հետ միջադեպի կենտրոնում հայտնված ՔՊ-ական Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ» Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ ՔՊ-ում նոր դեմքեր «աճեցնելու» հանձնարարական է տրվել․ «Ժողովուրդ» Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ» Սիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am