Քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում. ոչ մի արձագանք՝ բանակում ողբերգական դեպքով․ Բադալյան
Քաղաքական իշխանության եւ ոչ մի արձագանք՝ հոկտեմբերի 31–ին բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով, որ գրանցվել է այն օրը, երբ քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում Արաբկիրի բակերում։ Այս ողբերգությունները դարձել են պարզապես «սովորական» մի բան, գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը․
«Դա անթույլատրելի է։ Դա պետք է դառնա քաղաքական եւ քաղաքացիական օրակարգ։ Քաղաքացիկան «բյուրոկրատիան», որ մի ժամանակ աղմուկ էր հանում բանակում անգամ ճանճի տզզոցից, այսօր տեղավորվել է քաղաքական իշխանության լանջերին եւ լուռ վայելում է հարմարավետությունը։ Պետք է ձեւավորվի քաղաքացիական նոր միջավայր, նոր հանրային սեկտոր, որպեսզի բանակում ողբերգակա զարգացումները չլինեն եզակի իրավապաշտպանների ուշադրության առարկա, այլ լինեն ինստիտուցիոնալ արձագանքի ենթակա, որպեսզի իշխանությունը այդ ամենի համար ունենա քաղաքական պատասխանատվության պարտավորվածություն։
Այս հարցը պետք է ինստիտուցիոնալ մակարդակում օրակարգայնացնի նաեւ քաղաքական ընդդիմությունը։ Ընդ որում, դա պետք է անել թերեւս ոչ թե հարցը պարզապես բարձրաձայնելով, այլ հենց ինստիտուցիոնալացված, այսինքն մասնագիտական քննարկումներով ուղեկցելով, որոնց նպատակը կլինի հանրությանը ներկայացնել զինուժի կառավարման կոնցեպտուալ առաջարկներ ու այլընտրանքներ»։
