Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները

Դպրոցական երկշաբաթյա արձակուրդներից հետո՝ նոյեմբերի 2-ին, Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները, սակայն նախորդ շաբաթների համեմատ շատ ավելի փոքր մասշտաբով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։

Ըստ Ֆրանսիայի կրթության նախարարության տվյալների՝ Գրինվիչի ժամանակով (GMT) ժամը 08:30-ի դրությամբ շրջափակված է եղել մոտ 41 ավագ դպրոց, ինչը կազմում է դրանց ընդհանուր թվի մոտ 1 տոկոսը։

Մարսելում առավոտյան ավագ դպրոցներից մեկի մուտքի մոտ աղբամաններ էին տեղադրվել։

«Ինչ վերաբերում է շրջափակումներին, կամ ավելի շուտ՝ շրջափակման փորձերին, ապա այս երևույթը շատ չնչին է։ Խոսքն ընդամենը մի քանի հաստատության, մի քանի առանձին դպրոցի մասին է», – France Inter ռադիոկայանին ասել է կրթության նախարար Էդուար Ժեֆրեն։

Նա հավելել է, որ բողոքի ցույցերը թույլատրվում են, սակայն դպրոցներ մուտք գործելուն խոչընդոտելն անօրինական է։

Դպրոցական երկշաբաթյա արձակուրդներին նախորդող շաբաթների ընթացքում Ֆրանսիայի ավելի քան 3000 ավագ դպրոցներից մի քանի հարյուրը շրջափակվել էին։

Սեպտեմբերին Փարիզի արվարձաններում սկսված բողոքի ակցիաները տարածվել են ամբողջ Ֆրանսիայով՝ դուրս գալով կրթական ոլորտի սահմաններից և կենտրոնանալով կենսապայմանների գնի բարձրացման խնդրի վրա։ Ակցիաներում ներգրավվել են արհմիությունների անդամներն ու ակտիվիստները, իսկ որոշ դեպքերում դրանք վերածվել են բռնությունների և անկարգությունների։

Այսպես կոչված «Z սերնդի» բողոքի ալիքը տարածվել է եվրոպական երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում և Ալբանիայում. ցուցարարները բողոքում են, այդ թվում, կենսապահովման բարձր գնի, դպրոցների վատ վիճակի և ենթադրյալ կոռուպցիայի դեմ։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը Արտենի գյուղի դպրոցի պատից հեռացված զորավար Անդրանիկի նկարն արդեն փակցվել է մշակույթի տան պատին Թուրքիայում կալանավորել են տասնյակ գյուլենականների Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները Թրամփը պատրաստ է առանց վարանելու ներում շնորհել Անկախ դիտորդը մեղադրում է Սպիտակի ղեկավարին լիազորությունները քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ Ինչ լուծում է առաջարկել Իրանի գերագույն առաջնորդը Երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Հայաստանից վերաարտահանման ծավալը 2022 թվականից ի վեր նվազագույն մակարդակում է․ Հովհաննիսյան Հայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար Կարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել «Ուժեղ Հայաստան»-ը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է TRIPP-ի և խաղաղության գործընթացի հարցերը Սա իսկապես պատմական պահ է, և շանտաժի որևէ գործիքակազմ չի կարող ազդել ընդդիմադիրների որոշման վրա․ Սաղաթելյան Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել Երևանի որոշ թաղամասերում երեխաները երկու օր դպրոց չեն հաճախելու Պապիկյան Սուրո՛, դու պաշտոնանկ չես արվելու, քեզ ուրիշ բան է սպասվում․ Սուրեն Սուրենյանց (video) «Ընդդիմությու՛ն, էդ տախտակը ձեր գլխին է տալիս․ էս ի՞նչ եք անում»․ Հայկ Նահապետյան (video) «Դուրս եկեք, ով ծխում ա, թող մի հատ էլ ծխի, բայց լավ ա՝ ընդհանրապես չծխի»․ Ռոբերտ Քոչարյանը կատակեց (video) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին Լսեցի՞ք ՔՊ-ականի այսօրվա խայտառակ խոսքը․ դուք մենակ Ալիևից պաղատեք․ Հայկ Մամիջանյան (video) «Ձեր ազգականները ո՞նց պաշտոնների նշանակվեցին»․ լեզվակռիվ ՊԵԿ նախագահի և լրագրողների միջև (video) Լարված խոսակցություն Էդգար Ղազարյանի և Արսեն Թորոսյանի միջև (video) «Մոսկվայի կաբինետներում կատաղած են Փաշինյանի վրա․ դուրս են հանելու»․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am