Անկախ դիտորդը մեղադրում է Սպիտակի ղեկավարին լիազորությունները քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ

«Անկախ դիտորդը» հայտարարություն է արել․
Սպիտակ համայնքում 2026 թվականի նոյեմբերի 29-ին սպասվում են ավագանու ընտրություններ, որին մասնակցելու համար առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Բարոյական արժեքներ» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները։ Անկախ Դիտորդ դաշինքը իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, որը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը, իր պաշտոնական լիազորություններն օգտագործում է մրցակից քաղաքական ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով։

Այսպես, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով առաջադրվել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը, 8 բնակավայրերի վարչական ղեկավարներ (Հարթագյուղ, Քարաձոր, Արևաշող, Մեծ Պարնի, Լեռնանցք, Գոգարան, Խնկոյան, Սարալանջ) և համայնքապետարանի 6 աշխատակից։ «Բարոյական արժեքներ» կուսակցության ընտրական ցուցակով առաջադրվել են համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Հովհաննիսյանը և 6 բնակավայրի վարչական ղեկավար (Կաթնաջուր, Սարամեջ, Շենավան, Լուսաղբյուր, Սարահարթ, Արջահովիտ):
Համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հոկտեմբերի 29-ի որոշմամբ զբաղեցրած պաշտոնից ազատել է համայնքի ղեկավարի տեղակալ, «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածու, Հովիկ Հրաչի Հովհաննիսյանին։ Ընդ որում՝ Հովիկ Հովհաննիսյանը գտնվել է արձակուրդում, ինչը աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելք է։ Այս որոշման մեջ որևէ պատճառաբանություն նշված չէ և պահպանված չեն ծանուցման ժամկետները։ (տե՛ս մեկնաբանություն 1)
Ավագանու թեկնածուների գրանցման օրը՝ 2026 թվականի հոկտեմբերի 30-ին, համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը որոշում է կայացրել զբաղեցած պաշտոնից ազատել նաև «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածուներ Կաթնաջուր բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Պապոյանին, Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավար Թամարա Մինասյանին և Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Փիլոյանին։ Այս որոշումները նույնպես չեն պարունակում փաստական հիմավորումներ։ (տե՛ս մեկնաբանություն 2,3,4)
Բացի այդ՝ Քաջայր Նիկողոսյանը 2026 թվականի հոկտեմբերի 30-ին գրություն է ուղարկել համայնքի վարչական ղեկավարներին առ այն, որ նրանք ձեռնպահ մնան արձակուրդներից առաջիկա մեկ ամսում՝ աշխատանքների պատշաճ կազմակերպումն ու անխափան ընթացքն ապահովելու նպատակով։ (տե՛ս մեկնաբանություն 5)

ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ և 137-րդ հոդվածների համաձայն՝ ընտրություններին մասնակցող թեկնածուներն ունեն նախընտրական քարոզչություն իրականացնելու և հավասար պայմաններից օգտվելու իրավունք: Վարչական ղեկավար հանդիսացող թեկնածուներին արձակուրդ չտրամադրելը կամ արձակուրդից ձեռնպահ մնալ պարտադրելն ըստ էության զրկում է նրանց քարոզարշավին լիարժեք մասնակցելու հնարավորությունից: Աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածը երաշխավորում է ընտրական իրավունքների իրացման նպատակով նպատակային արձակուրդի իրավունքը։

ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.8-րդ հոդվածով արգելվում է ծառայողական պարտականությունների և պաշտոնեական դիրքի օգտագործումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու կամ մրցակիցների նկատմամբ խտրական պայմաններ ստեղծելու նպատակով:
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 27.1-ին և 32-րդ հոդվածների համաձայն՝ պաշտոնատար անձանց արգելվում է իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել կուսակցությունների համար փաստացի առավելություններ ապահովելու կամ մրցակիցներին խոչընդոտելու համար:

Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածը պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը սահմանում է որպես պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին։

Անկախ դիտորդի գնահատմամբ՝ Քաջայր Նիկողոսյանը պաշտոնից ազատելու և արձակուրդ չտրամադրելու իր լիազորությունները օգտագործում է մրցակից կուսակցության թեկնածուների նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով՝ ի շահ իրեն օգտագործելով վարչական ռեսուրսները։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը Արտենի գյուղի դպրոցի պատից հեռացված զորավար Անդրանիկի նկարն արդեն փակցվել է մշակույթի տան պատին Թուրքիայում կալանավորել են տասնյակ գյուլենականների Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները Թրամփը պատրաստ է առանց վարանելու ներում շնորհել Անկախ դիտորդը մեղադրում է Սպիտակի ղեկավարին լիազորությունները քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ Ինչ լուծում է առաջարկել Իրանի գերագույն առաջնորդը Երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Հայաստանից վերաարտահանման ծավալը 2022 թվականից ի վեր նվազագույն մակարդակում է․ Հովհաննիսյան Հայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար Կարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել «Ուժեղ Հայաստան»-ը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է TRIPP-ի և խաղաղության գործընթացի հարցերը Սա իսկապես պատմական պահ է, և շանտաժի որևէ գործիքակազմ չի կարող ազդել ընդդիմադիրների որոշման վրա․ Սաղաթելյան Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել Երևանի որոշ թաղամասերում երեխաները երկու օր դպրոց չեն հաճախելու Պապիկյան Սուրո՛, դու պաշտոնանկ չես արվելու, քեզ ուրիշ բան է սպասվում․ Սուրեն Սուրենյանց (video) «Ընդդիմությու՛ն, էդ տախտակը ձեր գլխին է տալիս․ էս ի՞նչ եք անում»․ Հայկ Նահապետյան (video) «Դուրս եկեք, ով ծխում ա, թող մի հատ էլ ծխի, բայց լավ ա՝ ընդհանրապես չծխի»․ Ռոբերտ Քոչարյանը կատակեց (video) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին Լսեցի՞ք ՔՊ-ականի այսօրվա խայտառակ խոսքը․ դուք մենակ Ալիևից պաղատեք․ Հայկ Մամիջանյան (video) «Ձեր ազգականները ո՞նց պաշտոնների նշանակվեցին»․ լեզվակռիվ ՊԵԿ նախագահի և լրագրողների միջև (video) Լարված խոսակցություն Էդգար Ղազարյանի և Արսեն Թորոսյանի միջև (video) «Մոսկվայի կաբինետներում կատաղած են Փաշինյանի վրա․ դուրս են հանելու»․ Սուրեն Սուրենյանց (video) «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է հեռանա․ Արամ Վարդևանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am