Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար

Հոկտեմբերի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 37-ամյա Էդիտա Բ․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10։35-ի սահմաններում, Արտաշիսյան փողոցի 39 հասցեից «Yandex» տաքսի ծառայության «BYD» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Դավիթ Հ․-ի հետ մեկնել են դեպի Կոտայքի մարզի Քասախ գյուղ, հաղորդում է Shamshyan.com—ը։

Ճանապարհին՝ Բագրատունյաց 3/5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ, ավտոմեքենան կայանել են, որտեղ պայուսակում առկա 5 հազար ԱՄՆ դոլարից 400 դոլարը վերցնելով՝ արտարժույթի փոխանակում կատարելու նպատակով իջել է մեքենայից՝ մնացած գումարը թողնելով պայուսակի մեջ՝ ավտոմեքենայի սրահում։ Այնուհետև նրանք ուղևորվել են Քասախ գյուղ, սակայն անհրաժեշտ հասցեն չգտնելուց հետո վերադարձել են Երևան՝ Շիրազի փողոց, որտեղ կինն իջել է ավտոմեքենայից։

Կինը ոստիկաններին հայտնել է, որ տուն հասնելուց հետո նկատել է, որ տաքսու վարորդը, օգտվելով Բագրատունյաց 3/5 հասցեում իր՝ ավտոմեքենայից բացակայելու հանգամանքից, պայուսակից գողացել է 4 հազար 600 ԱՄՆ դոլարը՝ իրեն պատճառելով գույքային վնաս։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վարորդը Երևանի բնակիչ 45-ամյա Դավիթ Հ․-ն է։ Ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Դավիթ Հ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Անկախ դիտորդը մեղադրում է Սպիտակի ղեկավարին լիազորությունները քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ Ինչ լուծում է առաջարկել Իրանի գերագույն առաջնորդը Երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Հայաստանից վերաարտահանման ծավալը 2022 թվականից ի վեր նվազագույն մակարդակում է․ Հովհաննիսյան Հայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար Կարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել «Ուժեղ Հայաստան»-ը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է TRIPP-ի և խաղաղության գործընթացի հարցերը Սա իսկապես պատմական պահ է, և շանտաժի որևէ գործիքակազմ չի կարող ազդել ընդդիմադիրների որոշման վրա․ Սաղաթելյան Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել Երևանի որոշ թաղամասերում երեխաները երկու օր դպրոց չեն հաճախելու Պապիկյան Սուրո՛, դու պաշտոնանկ չես արվելու, քեզ ուրիշ բան է սպասվում․ Սուրեն Սուրենյանց (video) «Ընդդիմությու՛ն, էդ տախտակը ձեր գլխին է տալիս․ էս ի՞նչ եք անում»․ Հայկ Նահապետյան (video) «Դուրս եկեք, ով ծխում ա, թող մի հատ էլ ծխի, բայց լավ ա՝ ընդհանրապես չծխի»․ Ռոբերտ Քոչարյանը կատակեց (video) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին Լսեցի՞ք ՔՊ-ականի այսօրվա խայտառակ խոսքը․ դուք մենակ Ալիևից պաղատեք․ Հայկ Մամիջանյան (video) «Ձեր ազգականները ո՞նց պաշտոնների նշանակվեցին»․ լեզվակռիվ ՊԵԿ նախագահի և լրագրողների միջև (video) Լարված խոսակցություն Էդգար Ղազարյանի և Արսեն Թորոսյանի միջև (video) «Մոսկվայի կաբինետներում կատաղած են Փաշինյանի վրա․ դուրս են հանելու»․ Սուրեն Սուրենյանց (video) «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է հեռանա․ Արամ Վարդևանյան Կաշառք տալու կասկածանքով վարորդներ են ձերբակալվել «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մшհեր լինում»․ պահեստազորի սպա (video) Խոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնում «Այ տղա՛, քանի՞ ընտանիքի գլուխ դու պիտի հլը ուտես»․ Գառնիկ Դանիելյանը՝ Պապիկյանին (video) Պեսկովն այս պահին անհնար է համարում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am