Սա իսկապես պատմական պահ է, և շանտաժի որևէ գործիքակազմ չի կարող ազդել ընդդիմադիրների որոշման վրա․ Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սահմանադրության մասին.

Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրության փոփոխությունը  որպես ՀՀ ներքին օրակարգ ներկայացնելու գործը. ընդդիմությանը հաջողվել է հանրությանը ցույց տալ իրականությունը, և այսօր Հայաստանում յուրաքանչյուրը գիտի՝ Սահմանադրության փոփոխությունը Ալիևի պահանջն է, այդ իսկ պատճառով էլ այդ փաթեթը ստացել է իր արժանի անվանումը՝ «Ալիևյան Սահմանադրություն»։

Ընդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին, որոնք այսօր Հայաստանի խորհրդարանում չունեն սահմանադրական մեծամասնություն, հետևապես՝ ալիևյան հերթական պահանջը կատարելու մանդատ։

Ընդդիմության հասցեին հնչող սպառնալիքների մասին.

Սա իսկապես պատմական պահ է, և շանտաժի, պատանդառության որևէ գործիքակազմ չի կարող ազդել ընդդիմադիր որևէ անձի որոշման վրա և ստիպել նրան կողմ արտահայտվել այն գործընթացին, որը հանգեցնելու է Հայաստանում ալիևյան Սահմանադրության ընդունմանը։

Պատանդառությունները, ձերբակալությունները, ընդդիմադիր առաջնորդների կալանավորումները, այդ թվում նաև կալանավորումների կանխատեսելի նոր ալիքը, միայն կարող են ամրապնդել ընդդիմադիրների վճռականությունը՝ «ո՛չ» ասելու Փաշինյանի և Ալիևի սահմանադրությանը։

Ինչ վերաբերում է Ալիևի և Փաշինյանի ցանկացած երաշխիքի՝ դրանք ունեն զրո նշանակություն։

Հիշեցնենք՝ 2022 թ. մարտին Փաշինյանը հայտարարում էր՝ եթե Արցախի բանակցություններում իջեցնենք նշաձողը, կերաշխավորենք Արցախի ժողովրդի անվտանգությունը և այդ հարցի շուրջ կապահովենք միջազգային կոնսոլիդացիա։

Դրանից 6 ամիս հետո վերջինս Իլհամ Ալիևի հետ ապահովեց Արցախի հայաթափումն ու էթնիկ զտումը։

Ուստի ստեղծված իրավիճակում ընդդիմության պատմական դերակատարությունը շարունակում է մնալ հետևյալը՝ ամուր կանգնել միակ ճշմարիտ դիրքում, «ո՛չ» ասել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համատեղ փաթեթին՝ Հայաստանում ալիևյան Սահմանադրության ընդունմանը, անկլավների անվան տակ տարածքային նոր զիջումներին։

Եթե Փաշինյանը գնա այդ ճանապարհով, այն պետք է վերածվի վերջինիս իշխանազրկելու գործընթացի»:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Հայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար Կարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել «Ուժեղ Հայաստան»-ը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է TRIPP-ի և խաղաղության գործընթացի հարցերը Սա իսկապես պատմական պահ է, և շանտաժի որևէ գործիքակազմ չի կարող ազդել ընդդիմադիրների որոշման վրա․ Սաղաթելյան Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել Երևանի որոշ թաղամասերում երեխաները երկու օր դպրոց չեն հաճախելու Պապիկյան Սուրո՛, դու պաշտոնանկ չես արվելու, քեզ ուրիշ բան է սպասվում․ Սուրեն Սուրենյանց (video) «Ընդդիմությու՛ն, էդ տախտակը ձեր գլխին է տալիս․ էս ի՞նչ եք անում»․ Հայկ Նահապետյան (video) «Դուրս եկեք, ով ծխում ա, թող մի հատ էլ ծխի, բայց լավ ա՝ ընդհանրապես չծխի»․ Ռոբերտ Քոչարյանը կատակեց (video) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին Լսեցի՞ք ՔՊ-ականի այսօրվա խայտառակ խոսքը․ դուք մենակ Ալիևից պաղատեք․ Հայկ Մամիջանյան (video) «Ձեր ազգականները ո՞նց պաշտոնների նշանակվեցին»․ լեզվակռիվ ՊԵԿ նախագահի և լրագրողների միջև (video) Լարված խոսակցություն Էդգար Ղազարյանի և Արսեն Թորոսյանի միջև (video) «Մոսկվայի կաբինետներում կատաղած են Փաշինյանի վրա․ դուրս են հանելու»․ Սուրեն Սուրենյանց (video) «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է հեռանա․ Արամ Վարդևանյան Կաշառք տալու կասկածանքով վարորդներ են ձերբակալվել «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մшհեր լինում»․ պահեստազորի սպա (video) Խոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնում «Այ տղա՛, քանի՞ ընտանիքի գլուխ դու պիտի հլը ուտես»․ Գառնիկ Դանիելյանը՝ Պապիկյանին (video) Պեսկովն այս պահին անհնար է համարում ԹՐԻՓՓ-ի հատվածում սահմանազատումը կարող է արտահերթ իրականացվի. փոխվարչապետ Փաշինյանը գնում է վա բանկի․․․ մեծ շանս ընդդիմության ձեռքին․ Սուրեն Սուրենյանց (video) ժողովրդի՝ իշխանության կողքին կանգնելու դեպքում հակառակորդը չի կարողանա հասնել իր նպատակներին. Փեզեշքիան Պետք է պատասխան՝ պատկան մարմնի արած որևէ գործողության արդյունքը ո՞րն է. հերթական մահե՞րն են. Վահագն Սարոյան «Տո լավ էէէ Արարատ Միրզոյա՛ն․ դուք խաշի տեղը ձեր ընդդիմախոսներին կուտեք». Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am