Պետք է պատասխան՝ պատկան մարմնի արած որևէ գործողության արդյունքը ո՞րն է. հերթական մահե՞րն են. Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2026 թվականը մոտենում է ավարտին, և պետք է հասկանալ, թե ինչ արդյունքներ կան բանակում մահացությունների կանխարգելման, անդառնալի միջադեպերի նվազեցման և ընդհանրապես բանակում բարոյահոգեբանական մթնոլորտի լավարկման և հետևապես մահացությունների բացառման վերաբերյալ։

Ամենապարզ հարցին, թե քանի՞ զինծառայող է մահացել, պետությունն ու քաղաքացիական հասարակության պրոֆիլային ուսումնասիրություն իրականացնող կազմակերպությունը հանրությանը տարբեր թվեր են ներկայացնում։

Միայն 2026թ. հունվար–հուլիս ամիսներին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությամբ՝ ՀՀ ԶՈւ-ում արձանագրվել է 30 զինծառայողի մահ։ Դրանցից 11-ը պաշտոնապես դասակարգվել են որպես ծառայության հետ կապված, 19-ը՝ չկապված։ Ոչ մարտական մահերի ավելի քան մեկ երրորդը՝ մոտ 37 տոկոսը, կապված է եղել ինքնասպանության կամ սպանության հետ։ ՊՆ-ն նույն ժամանակահատվածի համար ներկայացնում է այլ հաշվարկ՝ 11 մահ, որոնց թվում՝ 4 ինքնասպանություն, 2 ինքնասպանության հասցնելու և 2 սպանության դեպք։

Իսկ այս պատկերը փոխելու համար ի՞նչ է արվել… ՊՆ նախարարի անակնկալ այցերն են շատացել, պաշտոնանկություններ են եղել, նոր նշանակումներ են եղել բարոյահոգեբանական ապահովման ոլորտի կազմում, հոգեբանի ինստիտուտ են փորձել ներդնել, ի դեպ, ՊՆ-ն օգոստոսին ընդունում էր, որ բոլոր զորամասերում հոգեբանների հաստիքները դեռ 100 տոկոսով համալրված չեն։

Եվ երկու օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին լուրերից տեղեկացանք, որ հերթական ժամկետային զինծառայողի դին է հայտնաբերվել զորամասում՝ հրազենային վնասվածքով։
Եթե, իրենց պատկերացմամբ, անակնկալ այցերը, պաշտոնանկությունները, կամ հոգեբանի ինստիտուտն է լուծումը, ապա որտե՞ղ է արդյունքը։ Իսկ եթե խնդիրը համակարգային է, ինչպես ասում է ՊՆ նախարարը, ապա ո՞ր համակարգային փոփոխությունն է արդեն տվել չափելի արդյունք։

Հասարակությանը պետք չեն հերթական անակնկալ այցերի տեսանյութեր, պաշտոնանկությունների ցուցակներ և ցավակցական հայտարարություններ։ Պետք է պատասխան՝ պատկան մարմնի արած որևէ գործողության արդյունքը ո՞րն է… հերթական մահե՞րն են…»։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Լսեցի՞ք ՔՊ-ականի այսօրվա խայտառակ խոսքը․ դուք մենակ Ալիևից պաղատեք․ Հայկ Մամիջանյան (video) «Ձեր ազգականները ո՞նց պաշտոնների նշանակվեցին»․ լեզվակռիվ ՊԵԿ նախագահի և լրագրողների միջև (video) Լարված խոսակցություն Էդգար Ղազարյանի և Արսեն Թորոսյանի միջև (video) «Մոսկվայի կաբինետներում կատաղած են Փաշինյանի վրա․ դուրս են հանելու»․ Սուրեն Սուրենյանց (video) «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է հեռանա․ Արամ Վարդևանյան Կաշառք տալու կասկածանքով վարորդներ են ձերբակալվել «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մшհեր լինում»․ պահեստազորի սպա (video) Խոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնում «Այ տղա՛, քանի՞ ընտանիքի գլուխ դու պիտի հլը ուտես»․ Գառնիկ Դանիելյանը՝ Պապիկյանին (video) Պեսկովն այս պահին անհնար է համարում ԹՐԻՓՓ-ի հատվածում սահմանազատումը կարող է արտահերթ իրականացվի. փոխվարչապետ Փաշինյանը գնում է վա բանկի․․․ մեծ շանս ընդդիմության ձեռքին․ Սուրեն Սուրենյանց (video) ժողովրդի՝ իշխանության կողքին կանգնելու դեպքում հակառակորդը չի կարողանա հասնել իր նպատակներին. Փեզեշքիան Պետք է պատասխան՝ պատկան մարմնի արած որևէ գործողության արդյունքը ո՞րն է. հերթական մահե՞րն են. Վահագն Սարոյան «Տո լավ էէէ Արարատ Միրզոյա՛ն․ դուք խաշի տեղը ձեր ընդդիմախոսներին կուտեք». Նաիրա Զոհրաբյան (video) Ասեմ՝ ինչու էր Նիկոլը փողոցում սխտորով խաշ ուտում․․․ Հայկ Նահապետյան (video) Զաքարիա Սրբազանը Շվեդիայում անդրադարձել է քրիստոնեական բարոյականությանն առնչվող խնդիրներին Ի՞նչ իրավունքով եք 80 մլն․ դոլար երկրի փողերից ծախսել․ Էդգար Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (video) 8 տարի ի՞նչ եք ման եկել, որ չեք գտել. Ագնեսա Խամոյանը՝ ՊԵԿ նախագահին (video) Պոլսահայ գործարարը դեմ է Հելոուինի տարածմանը «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները բացահայտել են 8000 դոլարի և 50 հազար ռուբլու գողության դեպքը Ապոկալիպտիկ բառը շատ մոդայիկ է դարձել․․․ ԿԲ նախագահը՝ գազի գնի բարձրացման մասին (video) Նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը այս փողոցում ՔՊ-ին բացատրե՛ք՝ ԵԱՏՄ-ի մասով իրենց քաղաքականությունը ինչ հետևանք կունենա․Կարապետյանը՝ ԿԲ նախագահին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am