Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետո

Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը նոյեմբերի 2-ի առավոտյան ժամանել է թագավորական պալատ՝ Ֆիլիպ թագավորին ներկայացնելու կառավարության հրաժարականը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը, որոշումը հաջորդել է բյուջեի շուրջ գիշերը շարունակված բանակցությունների ձախողմանը։

Դե Վևերը շուրջ մեկուկես ժամ տևած հանդիպումից հետո լքել է թագավորական պալատը՝ առանց լրագրողների հետ զրուցելու։

Հանդիպումից հետո պալատից հայտարարել են, որ Ֆիլիպ թագավորը «մտորում է իր որոշման շուրջ» և նոյեմբերի 3-ից խորհրդակցություններ կսկսի կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների հետ։

Թագավորը նաև ափսոսանք է հայտնել, որ համաձայնության հասնել չի հաջողվել՝ ընդգծելով, որ երկիրը չի կարող իրեն թույլ տալ երկարատև քաղաքական ճգնաժամ։ Նա կոչ է արել բոլոր ներգրավված կողմերին «առաջնահերթություն տալ ընդհանուր շահին և փոխզիջման պատրաստակամությանը»։

Դե Վևերը թագավորի հետ հաջորդ հանդիպումը կունենա նոյեմբերի 7-ին։

Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն բանակցությունների ձախողման պատճառը համարել է կողմերի միջև առկա բազմաթիվ տարաձայնությունները։ «Եթե փորձեմ թվարկել բոլոր վիճահարույց հարցերը, դա անվերջ կտևի», – ասել է նա բելգիական լրատվամիջոցներին։

Բելգիայի կառավարությունը պետք է 10 միլիարդ եվրոյի խնայողություն ապահովի՝ Եվրամիության ծախսային սահմանափակումները պահպանելու համար։

Անցյալ տարի երկրի բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 5 տոկոսը, մինչդեռ եվրոպական կանոններով թույլատրելի առավելագույն ցուցանիշը 3 տոկոսն է։ Բելգիայի պետական պարտքը գերազանցում է 735 միլիարդ եվրոն՝ կազմելով երկրի ՀՆԱ-ի ավելի քան 110 տոկոսը, մինչդեռ սահմանված շեմը 60 տոկոս է։

Բանակցությունների ձախողումից հետո բարձրացել են պետական պարտատոմսերի տոկոսադրույքները, ինչի հետևանքով Բելգիան ստիպված է ավելի մեծ ծախսեր կատարել։

Եթե թագավորն ընդունի Դե Վևերի կառավարության հրաժարականը, երկրում կնշանակվեն արտահերթ ընտրություններ։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Փաշինյանը գնում է վա բանկի․․․ մեծ շանս ընդդիմության ձեռքին․ Սուրեն Սուրենյանց (video) ժողովրդի՝ իշխանության կողքին կանգնելու դեպքում հակառակորդը չի կարողանա հասնել իր նպատակներին. Փեզեշքիան Պետք է պատասխան՝ պատկան մարմնի արած որևէ գործողության արդյունքը ո՞րն է. հերթական մահե՞րն են. Վահագն Սարոյան «Տո լավ էէէ Արարատ Միրզոյա՛ն․ դուք խաշի տեղը ձեր ընդդիմախոսներին կուտեք». Նաիրա Զոհրաբյան (video) Ասեմ՝ ինչու էր Նիկոլը փողոցում սխտորով խաշ ուտում․․․ Հայկ Նահապետյան (video) Զաքարիա Սրբազանը Շվեդիայում անդրադարձել է քրիստոնեական բարոյականությանն առնչվող խնդիրներին Ի՞նչ իրավունքով եք 80 մլն․ դոլար երկրի փողերից ծախսել․ Էդգար Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (video) 8 տարի ի՞նչ եք ման եկել, որ չեք գտել. Ագնեսա Խամոյանը՝ ՊԵԿ նախագահին (video) Պոլսահայ գործարարը դեմ է Հելոուինի տարածմանը «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները բացահայտել են 8000 դոլարի և 50 հազար ռուբլու գողության դեպքը Ապոկալիպտիկ բառը շատ մոդայիկ է դարձել․․․ ԿԲ նախագահը՝ գազի գնի բարձրացման մասին (video) Նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը այս փողոցում ՔՊ-ին բացատրե՛ք՝ ԵԱՏՄ-ի մասով իրենց քաղաքականությունը ինչ հետևանք կունենա․Կարապետյանը՝ ԿԲ նախագահին (video) Պապիկյա՛ն, բանակի մահվան մասին հարց են տալիս, դու դու՞ռ ես շխկացնում․ Նաիրա Զոհրաբյան (video) Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետո #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը մտնում է խրամատ․ ո՞վ է կրակելու»․ Գառնիկ Դանիելյան (video) Կանխատեսումներ՝ նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանի մասին Տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են և տեղափոխվել հիվանդանոց Իրանը թշնամանք չի տածում տարածաշրջանի երկրների դեմ․ ԱԳՆ խոսնակ «Զելենսկին բ*զի լաց է դրել ու նույնն այստեղ անում է իր կոլեգան, որ…». Հայկ Նահապետյան (video) Փաշինյանը ձև չունի ստորագրելու․ Արամ Վարդևանյանն արձագանքում է Փաշինյանի սպառնալիքներին (video) Պուտինի հետ ամենամոտն եք, էս խնդիրներից ո՞նց եք դուրս գալու․ Մեսրոպ Մանուկյանը փաստերով մեղադրեց (video) #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը հրահրում է քաղաքացիական պատերազմ․ մեծ վտանգ Նիկոլի գլխին․ Սուրեն Սուրենյանց (video) Հայտնի է՝ երբ են ընդդիմադիր ուժերը հավաքվելու մի սեղանի շուրջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am