«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատում ազատվում են Հովիկ Աբրահամյանի վերջին կողմնակիցներից։
Երեկ տեղեկացանք, որ Արտաշատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալին են պարտադրել ազատման դիմում գրել։ Սահականուշ Հովհաննիսյանը մարզպետարանի հնաբնակներից է՝ միջին տարիքի կին, Հովիկ Աբրահամյանի՝ Արարատի մարզպետ աշխատելու տարիներին եղել է մարզպետարանի գործավարը։ Նրա փոխարեն նշանակվել է ավագանու անդամ Արմեն Դերմոյանը, որը Հովհաննես Ղազարյանի՝ Գազի Հովոյի որդիների ընկերն է։
Արարատի մարզպետի և նրա եղբոր՝ Ավշարի Գրիգորյանների հետ քավոր-սանիկ Գազի Հովոյի որդիները վերջին ամիսներին իրենց ընկերներին նշանակում են տարբեր պաշտոնների, Ղազարյանի որդիներից մեկն էլ վերջերս նշանակվեց Արտաշատի քաղաքապետի տեղակալ, մյուս ընկերը՝ մարզադպրոցի, երրորդը՝ կարատեի դպրոցի տնօրեն և այլն»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը