Պաշտոնատար անձը քաղաքացուն զինվորական ծառայությունից ազատելու համար ստացել է 2000 դոլար կաշառք. ՀԿԿ. video

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի Կենտրոնի և Նորք Մարաշի ՔԿԱԳ տարածքային բաժնի պաշտոնատար անձը, օգտագործելով իշխանական և ծառայողական լիազորությունները, քաղաքացու տվյալները մուտքագրելու և վերջինիս նոր ծննդյան վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար ստացել է 100 ԱՄՆ դոլար կաշառք:

Այնուհետև նույն պաշտոնատար անձը ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատում հաշվառված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար ստացել է 2000 ԱՄՆ դոլար կաշառք՝ նույն զինկոմիսարիատի իրավասու պաշտոնատար անձին փոխանցելու նպատակով, սակայն այդ գումարն օգտագործել է անձնական կարիքների համար:

Բացի այդ, նշված քրեական վարույթի մեկ այլ դրվագով պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության աշխատակիցը շուրջ 64 քմ մակերեսով հողամասը քաղաքացուն օտարելու գործընթացը կազմակերպելու համար ստացել է 5000 ԱՄՆ դոլար կաշառք:

Այնուհետև նույն աշխատակիցը, մեկ այլ անձի օժանդակությամբ և քաղաքապետարանի պաշտոնյայի հետ նախնական համաձայնությամբ, քաղաքացուն պատկանող՝ սկզբում վարելահողի, իսկ հետագայում որպես պտղատու այգի համարվող հողամասի նկատմամբ իրավական գործընթացներ սկսելու համար 2025 թվականի նոյեմբերին քաղաքացուն ներկայացրել է կաշառք տալու առաջարկ, ով ընդունելով այն՝ խոստացել է տալ 500 ԱՄՆ դոլար կաշառք: Հետագայում պաշտոնյան դրա փոխարեն պահանջել է 5000 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն քաղաքացին հրաժարվել է այն տրամադրել, իսկ հողամասի նկատմամբ որևէ գործընթաց չի կատարվել:

Քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել 10 անձի: Նրանցից 6-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
«Ընդդիմությանը ճնշելու ենք, բերաններդ չբացե՛ք․․․»․ ՔՊ-ականը սպառնում է (video) Սա կպայթեցնի ամեն ինչ․․․ Արթուր Խաչատրյանը՝ Ֆինանսների նախարարին (video) Ստացվում է՝ ՔՊ-ն տարիներով Ադրբեջանին է հրապարակել, որովհետև․ Էդգար Ղազարյանը նյութեր հրապարակեց (video) Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից գողացել է 4 հազար 600 ԱՄՆ դոլար Ռոբերտ Քոչարյանն էր, որ կանխեց հեղաշրջումը․ Հռիփսիմե Եգանյան Վահագն Ալեքսանյանն ի՞նչ է իրենից ներկայացնում, որ որևէ մեկի մտքով անգամ անցնի իրեն դիմել. Արթուր Սուքոյան ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Որքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Երկրից շատ գումարներ են դուրս գնում, բյուջեն ճեղքվածքով է․ Նարեկ Կարապետյանը՝ ֆիննախին (video) Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պшյթել են шկանների վրա. ԻՀՊԿ «Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակրին Պաշտոնատար անձը քաղաքացուն զինվորական ծառայությունից ազատելու համար ստացել է 2000 դոլար կաշառք. ՀԿԿ. video Բացահայտվել են սպանության նախապատրաստության վերաբերյալ հանգամանքներ․ 3 անձ կալանավորվել է «Ստեփանավանի ընտրությունները պետք է անվավեր ճանաչել»․ «Ուժեղ Հայաստանը» դիմում է ներկայացրել (video) Զելենսկին Էրդողանին խնդրել է կազմակերպել իր հանդիպումը Պուտինի հետ Թուրքիայում Քոչարյանից բացի ուրիշ հերոսի անուն չունեք․ Գեղամ Մանուկյանն իշխանական լրագրողին «տեղը դրեց» (video) Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմությունից Բանակում մահերի հետ կապված սրանք մի խայտառակության են հանգել․․․ Գեղամ Մանուկյան (video) Ցավերս չեն մեղմացել․ ադրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը սպասում է 3-րդ վիրահատությանը Թեժ հարցուպատասխան լրագրողի և Գեղամ Մանուկյանի միջև․ «Դուք մեկ անգամ արդեն տրվել եք ճնշումներին» (video) Իրանից մի խումբ քաղաքացիներ հատել են Ադրբեջանի սահմանը #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը վախեցած է․ սպառնալիքներն ահագնանում են․ Հայկ Նահապետյան (video) «Հայաստան են գործուղվել մարդիկ, որ․․․»․ Փաշինյանի «հիվանդագին մտքերն» ԱԺ-ում՝ ուղղված ՌԴ-ին (video) Աշխարհում ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am