Զելենսկին Էրդողանին խնդրել է կազմակերպել իր հանդիպումը Պուտինի հետ Թուրքիայում
Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Էրդողանին խնդրել է կազմակերպել իր հանդիպումը Պուտինի հետ Թուրքիայում։
Նրա կարծիքով՝ Ստամբուլը կարող է դառնալ ուկրաինական հակամարտության կարգավորման «գործնական և իրատեսական միջնորդը»։
«Գիտեմ, որ նախագահ Էրդողանը կապ է պահպանում Պուտինի հետ։ Այդ պատճառով մենք աջակցում ենք Թուրքիայում հանդիպում անցկացնելու գաղափարին»,- ասել է Զելենսկին։
