Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմությունից
ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մի կողմից ասում են ընդդիմությունչունը չունի որևէ ազդեցություն ու դերակատարություն, մյուս կողմից` քանի որ մեր հետ համաձայն չեն, որ իրար հետ Ալիևի սահմանադրություն ընդունենք, ստիպված էլի մեր քաղաքացիներին որպես զենք պետք է օգտագործենք, ստիպենք, հավաքենք բերենք ընդդիմության վրա, որ ճնշենք ու ստիպենք հա ասեն:
Իրականում Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից»,- գրել է նա:
