Երևանում 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից

Հոկտեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժին է դիմել Երևանի բնակիչ 37-ամյա մի կին և հայտնել, որ Դավթաշեն թաղամասի բնակարաններից մեկում 2016–ից մինչ օրս բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից, հաղորդում է Shamshyan.com—ը։

Նա նաև հայտնել է, որ նրանք աղջիկներ են վարձել, որպեսզի իր 42-ամյա ամուսնու հեռախոսահամարին զանգահարեն ու նամակներ գրեն, իր հեռախոսահամարը փոխանցել են տղաների, որպեսզի վերջիններս իրեն զանգահարեն, իր մասին տարբեր պիղծ տեղեկություններ են տարածել, ինչպես նաև տարածել են իր անչափահաս երեխայի տեսանյութը՝ վրան գրելով իրենց վարկաբեկող նյութ։

Տեղում պարզվել է, որ ահազանգող կնոջ ամուսնու ՌԴ բնակիչ 62-ամյա մայրը, 69-ամյա ամուսնու հոր միջոցով, հոկտեմբերի 12-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, հեռախոսազանգով, իսկ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, Երևանում գործող հասարակական գրասենյակում իրենցից պահանջել է նախ 3 հազար, այնուհետև՝ 6 հազար դոլար՝ սպառնալով, որ չվճարելու դեպքում կտարածի արատավորող տեղեկություններ պարունակող հրապարակում։

Դրանից հետո՝ հոկտեմբերի 21-ին, վերջինս «Facebook» սոցիալական ցանցում կատարել է իրենց արժանապատվությունը արատավորող հրապարակում։

Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած կինը ՍՊԸ-ի տնօրենն է։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Որքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Երկրից գումարներ են դուրս գնում, ի՞նչ եք անում․ Նարեկ Կարապետյանը՝ ֆիննախին (video) Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պшյթել են шկանների վրա. ԻՀՊԿ «Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակրին Պաշտոնատար անձը քաղաքացուն զինվորական ծառայությունից ազատելու համար ստացել է 2000 դոլար կաշառք. ՀԿԿ. video Բացահայտվել են սպանության նախապատրաստության վերաբերյալ հանգամանքներ․ 3 անձ կալանավորվել է «Ստեփանավանի ընտրությունները պետք է անվավեր ճանաչել»․ «Ուժեղ Հայաստանը» դիմում է ներկայացրել (video) Զելենսկին Էրդողանին խնդրել է կազմակերպել իր հանդիպումը Պուտինի հետ Թուրքիայում Քոչարյանից բացի ուրիշ հերոսի անուն չունեք․ Գեղամ Մանուկյանն իշխանական լրագրողին «տեղը դրեց» (video) Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմությունից Բանակում մահերի հետ կապված սրանք մի խայտառակության են հանգել․․․ Գեղամ Մանուկյան (video) Ցավերս չեն մեղմացել․ ադրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը սպասում է 3-րդ վիրահատությանը Թեժ հարցուպատասխան լրագրողի և Գեղամ Մանուկյանի միջև․ «Դուք մեկ անգամ արդեն տրվել եք ճնշումներին» (video) Իրանից մի խումբ քաղաքացիներ հատել են Ադրբեջանի սահմանը #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը վախեցած է․ սպառնալիքներն ահագնանում են․ Հայկ Նահապետյան (video) «Հայաստան են գործուղվել մարդիկ, որ․․․»․ Փաշինյանի «հիվանդագին մտքերն» ԱԺ-ում՝ ուղղված ՌԴ-ին (video) Աշխարհում ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից Ս. Ստեփանոս Հռոմի Հայրապետի, քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակության օրն է այսօր Մեզ հետ այդ լեզվով չե՛ք կարող խոսել․ Տիգրան Աբրահամյանի պատասխանը՝ Փաշինյանի սպառնալիքներին (video) Զինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ․ ArmLur Երևանում 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից TRIPP-ի հետ կապված կոնկրետ ասում ենք՝ բերե՛ք այդ թուղթը․ «Ուժեղ Հայաստանը»՝ Փաշինյանին (video) Անցնելու եմ ճնշումների․․․ Փաշինյանն ԱԺ-ից սպառնում է ընդդիմությանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am