Նա մեր նախագահ Պուտինի հետ կապ չունի. Արա Աբրահամյանը հարստանում է հայերի ունեցվածքը թալանելով

«Ժամանակ» թերթը գրում է. «2Ն Քոմփընի» ընկերության համասեփականատեր Ռուբեն Գրիգորյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հարստանում է Ռուսաստանի հայերի ունեցվածքը յուրացնելով։ Ըստ հայտարարության՝ 90-ականների սկզբին գործարար Ռ. Գրիգորյանը Մոսկվայում որոշել է կառուցել բնակելի և առևտրային մասերից բաղկացած բազմաֆունկցիոնալ մի շենք։ Շինարարությունը սկսվել է 1995 թվականին և ընթացքում պարզ է դարձել, որ գումարը բավարար չէ՝ անհրաժեշտ է ներդրող, և ըստ հաղորդագրության՝ նման պատրաստակամություն է հայտնել Արա Աբրահամյանը։ Վերջինս առաջարկել է շենքի մի մասը վաճառել ՌԴ նախագահի աշխատակազմին՝ դրա դիմաց Աբրահամյանը պայման է դրել, որ շենքի ղեկավարման եկամուտների 50%-ը պատկանի իրեն։ Այսպիսով՝ 1998 թվականին շենքի շինարարության ավարտին սեփականատեր է դարձել «2Ն Քոմփընի» ՓԲԸ-ն, որում Արա Աբրահամյանին էր պատկանում բաժնեմասի 50%-ը։ Արա Աբրահամյանը, սակայն, բաժնետերերի սեփականատեր է նշանակել իր կնոջը՝ Նատալյա Աբրահամյանին, որը Միացյալ Նահանգների քաղաքացի է։ Ավելի ուշ՝ 2016 թվականին, ըստ հայտարարության՝ Արա Աբրահամյանը հարձակման է անցնում մյուս բաժնետերի և շենքի ընտրված կառավարման ձևի նկատմամբ։ «2016 թվականի աշնանը, կառավարող ընկերության կառավարիչ Գորինովին է զանգահարում Կարաֆելով ազգանունով ոմն փաստաբան և նսեմացնող տոնով սկսում է մեղադրել բաժնետերերի շահերի դեմ ուղղված ինչ-որ գործողությունների մեջ՝ առաջարկելով ինքնակամ լքել պաշտոնը։ Կարաֆելովը հայտարարել էր նաև, որ միևնույն է, նա կհասնի իր ուզածին ցանկացած գնով։ ԱՄՆ քաղաքացուհի Նատալյա Աբրահամյանի կողմից լիազորագիր ստանալով, Կարաֆելովը բաժնետերերի հերթական ժողովին հայտարարեց երկրորդ բաժնետերի՝ շենքն ինքնուրույն տնօրինելու մտադրության մասին։ 2016թ. փետրվարին դիմեց ՌԴ Մոսկվայի կենտրոնի ոստիկանություն՝ մեղադրելով բաժնետեր Գրիգորյանին և կառավարիչ Գորինովին «2Ն Քոմփընի» ընկերության և դրա երկրորդ բաժնետերի շահերին վնասող գործողությունների մեջ»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ։ Դիմումում շարադրվածի ստուգումից հետո Կարաֆելովը ստացել է քրեական գործ հարուցելու մերժում, սակայն որոշ ժամանակ անց ՌԴ դատախազությունը հրահանգել է ոստիկանությանը հարուցել քրեական գործ։ «Ժամանակ»-ի հետ զրույցում ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Սեմյոնովն ասաց, որ իրենք դիմելու են բոլոր օրինական միջոցներին. «Դիմելու ենք դատախազություն, գլխավոր դատախազություն, նամակ ենք հղելու նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ՌԴ Հանրային պալատին, այսինքն՝ բոլոր օրինական միջոցներն օգտագործելու ենք, մենք ավազակախումբ չենք, որ անօրեն գործողություններ իրականացնենք։ Մենք նաև իր նման կաշառք չենք բաժանում՝ անօրինական ոչինչ չենք անելու»։ Մեր այն դիտարկմանը, թե ակնկալիքներ ունեն ՌԴ նախագահից, քանի որ հայտնի է, որ Արա Աբրահամյանը վերջինիս հետ շատ սերտ հարաբերություններ ունի, Յուրի Սեմյոնովն արձագանքեց. «Արա Աբրահամյանը մեր նախագահի հետ ոչ մի հարաբերություն էլ չունի։ Ես ունեմ՝ իր հետ միասին ակադեմիա ենք ավարտել, բայց Արա Աբրահամյանը չունի՝ դրանք միայն պոնտեր են։ Այդ մարդը ավազակային մեթոդներով դատախազությանը կաշառք է բաժանում, նա ի՞նչ կապ կարող է ունենալ մեր նախագահի հետ, թող հեքիաթներ չպատմի։ Դա մեր և իմ անձնական կարծիքն է»։ Ընդգծենք, որ այժմ Արա Աբրահամյանի բաժնեմասի տերը ոչ թե նրա կինն է, այլ Աբրահամյանի զարմիկը՝ Վարդան Խաչատրյանը։ «Եվ հիմա իր զարմիկի թիկունքում թաքնվող Արա Աբրահամյանը, արդեն բացված քրեական գործով կրկին գնում է արբիտրաժային դատարան՝ փորձելով չեղարկել կառավարման պայմանագիրը։ Ֆորմալ իմաստով բացված քրեական գործն էլ հնարավորություն է տալիս կատարելու օպերատիվ գործողություններ՝ ընդհուպ մինչև տնտեսական գործունեության կատարյալ կաթվածահարում»,- ասում է Սեմյոնովը։ Հավելենք նաև, որ «2Ն Քոմփընի» ընկերության համասեփականատեր Ռուբեն Գրիգորյանը, մամուլի հրապարակումների համաձայն, ֆինանսավորում է Հայաստանում ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։ Այս տեղեկությունը, ըստ էության, չէր հերքել նաև ինքը Գրիգորյանը՝ հայտարարելով, որ ունի նման պատրաստակամություն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am