Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել, թե ովքեր են ղեկավարում պաշտպանության նախարարությունը․ Հայտարարություն

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունն անդրադարձել է բանակում տեղի ունեցած հերթական սպանությանը։ Հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել էր Տիգրան Ստեփանյանի դին՝ հրազենային վնասվաածքով։

Նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հերթական անգամ ականատես դարձանք ողբերգական դեպքի՝ ոչ մարտական պայմաններում զինծառայողի հերթական մահվան մասին։

Թվում էր, թե զինծառայողների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները կանխելու և նման ողբերգական դեպքերը բացառելու նպատակով իրականացվող բարեփոխումները, ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև պաշտպանության նախարարության ղեկավար կազմի՝ զորամասեր կատարած չհայտարարված այցերը պետք է նպաստեին խնդրի համակարգային լուծմանը։ Սակայն, ցավոք, մինչ օրս արձանագրում ենք, որ խնդիրը շարունակում է մնալ չլուծված, իսկ ձեռնարկվող քայլերը հիմնականում կրում են ձևական բնույթ։

Փաստացի, զինծառայողների կյանքի պահպանությանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը շարունակում է մնալ խիստ կասկածելի, իսկ ակնկալվող արդյունքները՝ անտեսանելի։ Միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը, պաշտպանության նախարարության ղեկավար կազմի՝ զորամասեր կատարած չհայտարարված այցերը, զինվորական ողջույնի ժամանակ գլխարկ կրելու կարգի փոփոխությունը և այլ ցուցադրական նախաձեռնությունները չապահովեցին ակնկալվող արդյունքը։

Թերևս, ժամանակն է հանրային կապերի ապահովման, ցուցադրական ակտիվության և բարեփոխումների իմիտացիայի փոխարեն կենտրոնանալ խնդրի իրական պատճառների բացահայտման և դրանց վերացման վրա։

Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել, թե ովքեր են ղեկավարում պաշտպանության նախարարությունը, ինչպիսի՞ն է նրանց մասնագիտական պատրաստվածությունն ու ծառայողական անցած ուղին, ի՞նչ սկզբունքներով են իրականացվում ղեկավար կադրերի ընտրությունն ու նշանակումները, և, ամենակարևորը, որքանո՞վ են այդ անձինք համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոններին։

Պետք է հստակ գնահատական տալ ոչ միայն արձանագրված ողբերգական դեպքերին, այլև դրանց հանգեցրած կառավարման թերություններին, պատասխանատվության շրջանակներին և վերահսկողության մեխանիզմների արդյունավետությանը։

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է մշակել և կյանքի կոչել գործնական ու արդյունավետ միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի իրական կանխարգելմանը, այլ ոչ թե պարզապես կստեղծեն խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու տպավորություն։

Պետք է գիտակցել, որ զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի։ Յուրաքանչյուր ողբերգական դեպք պետք է դառնա ոչ թե հերթական հայտարարության կամ ձևական քննարկման, այլ կոնկրետ պատասխանատվության, հետևությունների և համակարգային փոփոխությունների պատճառ։

Զինծառայողների կյանքի պահպանությունը պետական կառավարման համակարգի առաջնահերթ պարտավորություններից է, և այդ պարտավորությունը չի կարող սահմանափակվել հայտարարություններով, հանձնաժողովների ստեղծմամբ կամ ցուցադրական այցելություններով։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը խորին ցավակցություն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքին, հարազատներին և բարեկամներին՝ կիսելով նրանց վիշտն ու անդառնալի կորստի ցավը»։

 
դիտվել է 17 անգամ
Լրահոս
Թրամփի վարչակազմը առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կառլսոն Կիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Կիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ ԱՄՆ-ն Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ լրտեսություն է իրականացնում ավելի լավ, քան նրանք՝ Վաշինգտոնի նկատմամբ. Թրամփ Ավինյա՛ն, հերիքա թամադայություն անես, արի այստեղ, տե՛ս՝ ինչ է կատարվում․ Մանուկ Սուքիասյան (video) Ինչու Ալիևը կազմակերպեց «հիջաբ» օպերացիան․ Լևոն Զարգարյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Հայտնի են դարձել Կալինինգրադի մարզում ռուսական Су-30 կործանիչի կործանման մանրամասները Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. բոլոր ուղևորները զոհվել են «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու գլուխ կերավ»․․․ քաղաքացիների սուր խոսքը՝ Փաշինյանին (video) Շաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան Կդադարեցվի Երևանի և Կոտայքի որոշ տարածքների ջրամատակարարումը «Զվարթնոց» օդանավակայանն այսօր ցերեկային ժամերին չվերթեր չի ընդունի և չի իրականացնի Ռուսաստանի ԶՈՒ-ն ոչնչացրել է խարկովի մարզում Ուկրաինայի ԱԹՍ բազաները Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել, թե ովքեր են ղեկավարում պաշտպանության նախարարությունը․ Հայտարարություն Թյուրքական պետությունների գագաթնաժողովը. Միջին միջանցք և ռուսական գործոն Բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց. Սուրեն Սուրենյանց Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն․ «Հետք» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ «Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել Ստեփանավանի ընտրությունների արդյունքները Ադրբեջանցի մարտիկը չդիմացավ հայազգի Լեբոսնոյանիի հարվածներին. երրորդ անընդմեջ հաղթանակը UFC-ում «Արարատ-Արմենիան» դեմ է ՀՖՖ կանոնադրության փոփոխություններին Ռուսական համարանիշներով «Լադա»-ն բախվել է քարերին ու հայտնվել բնակչի տան մուտքի մոտ․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am