Բորշը եփել է Փաշինյանը, բայց դրա համար վճարելու է հայ ժողովուրդը․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը քննադատել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը՝ այն որակելով «ավանտյուրա»։ Նա իր գրառման մեջ անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Ռուսաստանի և Եվրամիության հետ հարաբերություններին, ինչպես նաև TRIPP նախագծին․

«ՔՊ-ի կողմից «ԵՄ սլանալու» օրենքն ըստ էության ավանտյուրա էր։

Մենք արդեն 8.5 տարի է՝ ողբերգական վիճակում ենք. սա փաստ է: Մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը՝ Արցախը, մեր երկրի տարածքներն օկուպացված են, Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել, իսկ մեր իշխանությունը՝ դրանք կատարել՝ ներկայացնելով դա որպես ինքնիշխանությանն ուղղված քայլեր:

Երբ 2025թ. ԱԺ-ն ընդունեց այդ անօգուտ օրենքը Եվրամիությանն անդամակցելու մեկնարկի մասին, որին դեմ քվեարկեց միայն ՀՀԿ-ն ներկայացնող «Պատիվ ունեմ» խմբակցությունը, իսկ «Հայաստան» խմբակցությունն առհասարակ չմասնակցեց քվեարկությանը, մենք ասացինք՝ դա ավանտյուրա է: Հիմա մեզ էլ կարող են ասել՝ դուք էլ CEPA եք ընդունել, բայց այդ ժամանակ Սերժ Սարգսյանն ուներ կարմիր գիծ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչը Եվրամիության կողմից ընդունվել է, և հակառակը՝ ի շահ մեր պետության:
Նիկոլ Փաշինյանին ի՞նչ, որ գազը կթանկանա, հո վճարողն ինքը չէ՞: Բորշը եփել է Փաշինյանը, բայց դրա համար վճարելու է հայ ժողովուրդը:

Եվրոպական միությունն ու Ռուսաստանն այսօր սուր կոնֆրոնտացիայի մեջ են: Դու չես կարող ստանալ ԵԱՏՄ-ի օգուտներն ու արտոնություններն ու գնալ ԵՄ: Ռուսաստանն արդեն ուլտիմատում է դրել մեր առաջ: Հիմա թող Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ինձ ասեն՝ այդ օրենքն ընդունելու օգուտը ո՞րն էր:

Մենք այսբերգի վերևն ենք տեսնում, տեսնում ենք ընդամենը հրապարակային հայտարարությունները, չգիտենք՝ կուլուարներում Փաշինյանը Եվրամիության ներկայացուցիչների ու Պուտինի հետ ինչ է խոսում: Իսկ դրանք շատ կարևոր են:
Հայաստանի ղեկավարը պետք է լինի ոչ թե պրոռուսական, պրոարևմտյան, առավել ևս՝ պրոթուրքական, այլ պետք է լինի բացառապես պրոհայկական: Փաշինյանը պրոռուսական չէ, ու դրա ապացույցները բազմաթիվ են՝ Հայաստանը ՀԱՊԿ-ում սառեցրել է իր անդամակցությունը, իսկ ՀԱՊԿ-ն հիմնականում Ռուսաստանն է, Սյունիքում Ֆրանսիան հյուպատոսություն բացեց, Ռուսաստանին թույլ չեն տալիս, Հայաստանում ոչ թե ռուսական, այլ Եվրամիության դիտորդներն են կանգնած… Եվ ամենակարևորը՝ Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրն այլևս չկա:

Ինքը որ շատ էլ ուզենա այսօր Նոյեմբերի 9-ը հետ բերել, չի կարող, որովհետև կա ԱՄՆ-ում ստորագրված օգոստոսի 8-ի թուղթը՝ TRIPP-ը: Սա ռուսական շահերին կո՞ղմ է, թե՞ դեմ: Էլ չեմ ասում՝ ողջ ՔՊ-ն Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ, իսկ ամբողջ ընդդիմությանն անվանում էր՝ Ռուսաստանի շպիոն, 5-րդ շարասյուն»:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Թյուրքական պետությունների գագաթնաժողովը. Միջին միջանցք և ռուսական գործոն Բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց. Սուրեն Սուրենյանց Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն․ «Հետք» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ «Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել Ստեփանավանի ընտրությունների արդյունքները Ադրբեջանցի մարտիկը չդիմացավ հայազգի Լեբոսնոյանիի հարվածներին. երրորդ անընդմեջ հաղթանակը UFC-ում «Արարատ-Արմենիան» դեմ է ՀՖՖ կանոնադրության փոփոխություններին Ռուսական համարանիշներով «Լադա»-ն բախվել է քարերին ու հայտնվել բնակչի տան մուտքի մոտ․ կա վիրավոր Բորշը եփել է Փաշինյանը, բայց դրա համար վճարելու է հայ ժողովուրդը․ Շարմազանով Ուսուցիչը մի քանի անգամ հարվածել է 14-ամյա աշակերտին «Թող մշտապես ծաղկյալ մնա Ձերդ Սրբության Հայրապետական գավազանը»․ Արագածոտնի թեմ Հանցավոր խումբ ստեղծելու և ծանր հանցագործություններ կատարելու կասկածանքով 5 անձ է ձերբակալվել ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է Ինչ եղանակ է սպասվում Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը 58 տարի առաջ հենց այս օրը ավարտվեց «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանի շինարարությունը Շարունակեք Ձեր հայրապետական առաքելությունը՝ ի զորություն մեր Սուրբ Եկեղեցու․ Սամվել Կարապետյան Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն, Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն Ադրբեջանը Ռուսաստանի հետ պայմանավորվել է իր բանակի զրահատեխնիկայի արդիականացման շուրջ Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել Արագածոտնի թեմը դատապարտել է Սուրբ Գևորգ եկեղեցում կարգալույծ հոգևորականի մատուցած «Պատարագը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am