Մահացած հայտնաբերված Տիգրանը հուլիսին կզորացրվեր․ ուսուցիչը մանրամասներ է պատմել նրա մասին

Երեկ մահացած հայտնաբեված զինծառայողը Սևան քաղաքի բնակիչ Տիգրան Ստեփանյանն է։ Տիգրանը հուլիսին պետք է զորացրվեր, այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Սևանի N1 հիմնական դպրոցի ուսուցիչներից մեկը, որը ժամանակին դասավանդել է Տիգրանին։

Ուսուցչի խոսքով, Տիգրանը դպրոցում աչքի է ընկել իր գիտելիքներով, վերլուծական մտածողությամբ և կարգապահությամբ.
«Տիգրանը բացառիկ անհատականություն էր՝ օժտված խորը գիտելիքներով, մտքի ճկունությամբ, մաթեմատիկական բացառիկ հոտառությամբ և զարգացած տրամաբանությամբ։ Նա ուներ բանավիճելու մեծ հմտություն, կարողանում էր փաստարկված ներկայացնել իր տեսակետը, մտածել խորությամբ և հարցերին մոտենալ վերլուծական հայացքով։ Միևնույն ժամանակ նա օրինապահ, կարգապահ և օրինակելի աշակերտ էր»,- ասաց ուսուցիչը։

Տիգրանի ուսուցչի խոսքով, տղայի ընտանիքը աշխատող, հարգված ընտանիք է: Նրա խոսքով, Տիգրանը նույնիսկ զինվորական ծառայության ընթացքում արձակուրդի ժամանակ անպայման այցելում էր դպրոց.

«Անգամ երբ արձակուրդ էր գալիս, առանց ծաղիկների մորը չէր այցելում, պարտադիր դպրոց էր մտնում, երբեք չի բողոքել իր ծառայությունից: Ոչնչի մասին չի պատմել»,- ասաց նա:

Ուսուցչի խոսքով, Տիգրանը կյանքը սիրող, բազմաթիվ երազանքներ ու հետաքրքրություններ ունեցող երիտասարդ էր.

«Մեր տղան սիրում էր կյանքն իր բոլոր դրսևորումներով, ուներ մեծ երազանքներ, լայն աշխարհընկալում և ապագայի հանդեպ անսահման հետաքրքրություն։ Նրա համեստ կերպարի մեջ թաքնված էր մի նուրբ, զգայուն ու ստեղծագործ հոգի՝ արվեստագետի, ծրագրավորողի, պատմաբանի և մաթեմատիկոսի հետաքրքրություններով ու ներաշխարհով։ Եվ այդ ամենի հետ մեկտեղ հայրենիքի հանդեպ խորը սեր, պատասխանատվության զգացում և նվիրում ուներ»,-պատմեց նա:

Տիգրան Ստեփանյանի մասին 24News-ը զրուցել է նաև Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արմինե Ղուկասյանի հետ։ Նրա խոսքով, համայնքապետարանն էլ դեպքի մանրամասներին չի տիրապետում.

«Մեծ ցավ է, մեր քաղաքի բնակիչ էր Տիգրանը, արտակարգ ընդունակությունների տեր երեխա, շատ լավ ընտանիք ուներ։ Երկու զավակ են, ինքը տան փոքրն էր, ավագ եղբայրն էլ է ծառայել։ Մեր քաղաքում իրենց ընտանիքն աչքի է ընկնում իր օրինակելիությամբ։ Դաստիարակված և օրինակելի տղա էր Տիգրանը, ծառայության հետ կապված խնդիրներ չի ունեցել, մենք երբեք չենք լսել»,- ասաց Ղուկասյանը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 31-ին ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին հայտնաբերվել էր հրազենային վնասվածքով։ ՊՆ-ից հայտնել են նաև, որ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու նպատակով քննություն է ընթանում։

Հասմիկ Անտոնյան

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Մահացած հայտնաբերված Տիգրանը հուլիսին կզորացրվեր․ ուսուցիչը մանրամասներ է պատմել նրա մասին «Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան Հայազգի մարզիկը UFC-ում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի մրցակցին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և. մարզերում. հասցեներ 27 տարի առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բազմեց Հայոց Եկեղեցու գահին «Նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց». որ տարվա մասին է հայտնում Գագիկ Սուրենյանը Օլիմպիակոսը հաղթանակ տոնեց, Թիկնիզյանը մասնակցեց հանդիպմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Գերմանիայում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 60 մարդ «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ Մեր ճանապարհը՝ դեպի հզոր և արժանապատիվ ապագա. «Ուժեղ Հայաստան»-ը շնորհավորել է Նարեկ Կարապետյանին Երևանում 15-ամյա երեք տղաներ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Գեղարքունիքում բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ «Թող Տերն Իր երկնառաք օրհնությամբ զորավիգ լինի Վեհափառ Հայրապետին»․ Մասյացոտնի թեմ Շիրակի թեմի երիտասարդաց միությունը սկսել է Աստվածաշնչի սերտողության առցանց հանդիպումների շարք Նոյեմբերի չորս կլիմայական ռեկորդները Հայաստանում Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Սկանդալային բացահայտում․ ՆԳՆ պաշտոնյաները գումարի դիմաց «օգնել են սպանություն կատարել»․ hraparak.am Տիրանայում ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառվել Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ Փաշինյանի կեղծ երկընտրանքը․ Սուրենյանց Ռեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկին Հայտնաբերվել է զինծառայողի դի․ ՊՆ «Աշխարհագրական որ կետում էլ լինի»․ Իրանը հայտարարել է՝ ռազմական նոր ագրեսիայի դեպքում նոր թիրախների կհարվածի Փաշինյանն ինքն էլ չգիտե՝ կլինի՞ ընտրության կարիք, թե՞ ոչ, բայց «ջինը» շշից բաց է թողնված․ Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am