27 տարի առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բազմեց Հայոց Եկեղեցու գահին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Ասողիկը գրել է․

«27 տարի առաջ, Ամենակալ Աստծո ողորմությամբ եւ կամքով ու ընտրությամբ Ազգիս, Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Վայելելով իր երանաշնորհ նախորդ Հայրապետաց՝ Տ. Տ. Վազգեն Առաջինի եւ Տ. Տ. Գարեգին Առաջինի, լիակատար վստահությունն ու վկայությունը, այլեւ ունենալով նվիրյալ ու բազմարդյուն ծառայության մեծ վաստակ ի պայծառություն Հայոց Եկեղեցու՝ հենց Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. Հայրապետին շնորհվեց ծանր պատասխանատվությունն ու պարտականությունը հովվելու եւ առաջնորդելու հայ ժողովրդին ի Հայաստան եւ ի Սփյուռս։

Եվ այսօր կուզեմ վերստին հիշել մարգարեական խոսքերը Մեծն Հրանտ Մաթևոսյանի, որոնք նա ընծայել էր Վեհափառ Հայրապետին օծման և գահակալության առիթով. «Մեր այս արյունոտ մղձավանջի ժամին դժվար ուրախությամբ ուրախանալով Վեհիդ արժանավոր հայտնությամբ պայծառամիտ ու քաջակորով նախնիներիդ գահին, հանուն մեր ամենքիս և հանուն Քեզ երբեք չցանկալով, որ, Աստված մի արասցե, Քո տառապյալ նախնիներից շատերի նման մեն ու միակ դիմադարձողը մնաս մեր բոլոր պատուհասների,- հայ գրողների Քո համայնքը լիահույս է, որ իշխանական միտքդ պայծառ, քայլդ վստահ և աջդ կորովի է լինելու – գավազանդ խփելու ես Արարատյան այս սուրբ հողին, և գավազանդ հիմնասյուն է դառնալու մեր բոլորիս հայրենի տան, որ լույս ու ջերմություն, սեր ու վստահություն է հորդելու, որ վանելու, քշելու է կարմիր մղձավանջի այս ժամը իրենից հեռու, հեռու»:

Ամեն, եղիցի, եղիցի»։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Հայազգի մարզիկը UFC-ում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի մրցակցին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և. մարզերում. հասցեներ 27 տարի առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բազմեց Հայոց Եկեղեցու գահին «Նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց». որ տարվա մասին է հայտնում Գագիկ Սուրենյանը Օլիմպիակոսը հաղթանակ տոնեց, Թիկնիզյանը մասնակցեց հանդիպմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Գերմանիայում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 60 մարդ «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ Մեր ճանապարհը՝ դեպի հզոր և արժանապատիվ ապագա. «Ուժեղ Հայաստան»-ը շնորհավորել է Նարեկ Կարապետյանին Երևանում 15-ամյա երեք տղաներ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Գեղարքունիքում բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ «Թող Տերն Իր երկնառաք օրհնությամբ զորավիգ լինի Վեհափառ Հայրապետին»․ Մասյացոտնի թեմ Շիրակի թեմի երիտասարդաց միությունը սկսել է Աստվածաշնչի սերտողության առցանց հանդիպումների շարք Նոյեմբերի չորս կլիմայական ռեկորդները Հայաստանում Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Սկանդալային բացահայտում․ ՆԳՆ պաշտոնյաները գումարի դիմաց «օգնել են սպանություն կատարել»․ hraparak.am Տիրանայում ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառվել Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ Փաշինյանի կեղծ երկընտրանքը․ Սուրենյանց Ռեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկին Հայտնաբերվել է զինծառայողի դի․ ՊՆ «Աշխարհագրական որ կետում էլ լինի»․ Իրանը հայտարարել է՝ ռազմական նոր ագրեսիայի դեպքում նոր թիրախների կհարվածի Փաշինյանն ինքն էլ չգիտե՝ կլինի՞ ընտրության կարիք, թե՞ ոչ, բայց «ջինը» շշից բաց է թողնված․ Հակոբ Բադալյան Փակել ատոմակայանը և հույսը դնել Ադրբեջանից եկող հոսանքի վրա․ Էներգետիկ գաղութացման ուրվականը․ Խաչատրյան Էրդողանը Ստամբուլում ընդունել է Զելենսկուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am