«Թող Տերն Իր երկնառաք օրհնությամբ զորավիգ լինի Վեհափառ Հայրապետին»․ Մասյացոտնի թեմ
«Յամենայնի նեղեալք՝ այլ ոչ նուազեալք.
կարօտեալք՝ այլ ոչ տարակուսեալք.
հալածեալք՝ այլ ոչ լքեալք.
չարչարեալք՝ այլ ոչ սատակեալք»։
(Բ Կորնթ. Դ 8-9)
Այսօր տոնախմբվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության տարեդարձը։
Այս նվիրական առիթով Մասյացոտնի թեմի հոգևորականաց դասը և հավատացյալ ժողովուրդը՝ առաջնորդությամբ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի, որդիական ջերմագին սիրով շնորհավորում են Նորին Սրբությանը՝ հայցելով, որ Տերն Իր երկնառաք օրհնությամբ զորավիգ լինի Վեհափառ Հայրապետին իր հովվապետական սրբազան առաքելության մեջ՝ ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն մեր հավատավոր ժողովրդի։
Մասյացոտնի թեմի եկեղեցականաց դասը, խոնարհ ծառայությամբ և անմնացորդ նվիրումով, վերահաստատում է իր անշեղ հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ հետևելով Սուրբ Գրքի կենարար պատգամներին և մեր Սրբազան Հայրերի ավանդներին։
Թող ամենքիս սրտում շարունակի հնչել աղոթաշունչ շարականի մաղթանքը.
«Հոգիդ Աստուած… զՀայրապետս մեր կեցո եւ ի շնորհս Քո փայլեցո, ի փառս Սուրբ Երրորդութեան այժմ եւ յաւէտ եւ յաւիտեան»։
