Փաշինյանն ինքն էլ չգիտե՝ կլինի՞ ընտրության կարիք, թե՞ ոչ, բայց «ջինը» շշից բաց է թողնված․ Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Նիկոլ Փաշինյանը ըստ էության զբաղված է նախընտրական արշավով։ Սա բավականին տեսանելի է։ Ինքին չի նշանակում, թե անպայման լինելու է մոտալուտ արտահերթ ընտրություն, բայց նա ակնառու կերպով զբաղված է արշավով։ Պատճառն այն է, որ նա ինքն էլ չգիտե՝ կլինի՞ ընտրության կարիք, թե՞ ոչ։
Դա կախված է մի շարք արտաքին գործոններից, թե աշխարհաքաղաքական, թե աշխարհտնտեսական։
Օրերս Փաշինյանը շտապեց հանգստացնել ներիշխանական շրջանակին, կամ՝ մերձիշխանական շրջանակին ու եվրաատլանտներին, որ արտահերթ ընտրության հավանականությունը քիչ է։
Բայց, «ջինը» շշից բաց է թողնված, դա արել է հենց ինքը Փաշինյանը, ու միանգամյն նպատակային։
Այս թեմաների մասին ավելի մանրամասն ես խոսում եմ ոչ այս հարթակում։ Նշել եմ, հարգելի ընկերներ, որ այս հարթակը չէ, որ դիտարկում եմ քաղաքական իրողությունների անդրադարձերի հիմնական հարթակ։ Եվ բազմիցս նշել եմ, թե որտեղ է հնարավոր հետեւել դրանց՝ առավել ծավալուն, ինտենսիվ, օպերատիվ եւ հանգամանալի մեկնաբանութունների ու վերլուծությունների տեսքով։ Ի դեպ, այսօր էլ կան բավականին հետաքրքիր խոսելիքներ, թե Հայաստանին անմիջապես առնչվող, թե անուղղակի, բայց էապես Հայաստանին վերաբերելի
