4 զինծառայող է կալանավորվել՝ ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով
Ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպանության հասցնելու գործն ուղարկվել է դատարան։
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանալով NEWS.am–ը հայտնում է, որ գործով կա 4 ամբաստանյալ։
Հիշեցնենք, որ արցախցի 20–ամյա Արամայիս Գեւորգյանի դին հայտնաբերվել էր այս տարվա հունիսին Կապանի զորամասերից մեկում՝ կախված վիճակում։ Ըստ մեղադրանքի, ջոկի հրամանատար կրտսեր սերժանտը 3 շարքային զինծառայողների հետ Արամայիս Գևորգյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ վերջինիս հասցրել են ինքնասպանության։
Չորս զինծառայողն էլ կալանավորվել են։
