Հասմի՛կ, նախ կարդա՛ քո քաղաքական ղեկավարի այս հոդվածը. ահա թե ժամանակին ինչպիսի բառապաշարով ու վերաբերմունքով էր նա անդրադառնում հայկական բանակին. Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հասմիկ Հակոբյանը խոսում է Վազգեն Սարգսյանի մասին։ Եվ ո՞ւմ է հարց ուղղում՝ Սերժ Սարգսյանին։
Քաղաքական երեսպաշտությունն ու կեղծավորությունն իսկապես սահմաններ չունեն։
Հասմի՛կ, նախքան Սերժ Սարգսյանին Վազգեն Սարգսյանի մասին հարցեր ուղղելը, արժե հիշել, որ այդ երկու մարդիկ իրենց մարտական ընկերների հետ կանգնած են եղել Արցախի ազատագրական պայքարի ակունքներում և մասնակցել պատմական հաղթանակների կերտմանը։
Իսկ ձեր իշխանության օրոք մենք կորցրինք Արցախը, ավելի քան 140 հազար արցախահայեր զրկվեցին իրենց հայրենիքում ապրելու հնարավորությունից։ Եվ այսօր հենց դուք եք փորձում հարցեր ուղղել այդ հայրենիքի ազատագրման համար պայքարած մարդկանց։
Ի դեպ, կից հրապարակում եմ 1999 թվականի ապրիլի 7-ի «Օրագիր» թերթում լույս տեսած՝ «Բանակը նվեր մատուցեց զինվորների մայրերին» վերնագրով հոդվածը, որի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է՝ Հասմիկ Հակոբյանի ներկայիս քաղաքական ղեկավարը։
Հասմի՛կ, նախ կարդա՛ քո քաղաքական ղեկավարի այս հոդվածը։ Ահա թե ժամանակին ինչպիսի բառապաշարով ու վերաբերմունքով էր նա անդրադառնում հայկական բանակին։ Հետո միայն փորձիր խոսել Վազգեն Սարգսյանի հիշատակի և Սերժ Սարգսյանի անցած ճանապարհի մասին։
Եվ ուշագրավ է, որ Փաշինյանի ու Քոչարյանի քաղաքական ճամբարների քարոզչական հարթակներում կրկին Սերժ Սարգսյանի դեմ հնչում են նույնաբովանդակ թեզեր։ Այդ՝ արդեն ոչ զարմանալի համընկնումը ևս հստակ քաղաքական գնահատական է»։
