Վանաձորում 6–ամյա երեխայի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել մորը
Վանաձորում հուլիսին կախված վիճակում հայտնաբերված 6–ամյա աղջնակի մահվան վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ։
Ըստ մեղադրանքի, Հ. Պ.–ն իր վրա դրված երեխայի դաստիարակության եւ խնամքի պարտականությունները ոչ պատշաճ է կատարել, այն է՝ նախկինում երեխաների կողմից իր տան բակում խաղողի ողկույզից կախված սավանով պատրաստված օղակով ճոճվելուն չի հետեւել, ինչի հետեւանքով երեխան մահացել է։
Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձորում՝ 2026թ. հուլիսին Բուլղարական թաղամասի տնակներից մեկում հայտնաբերվել է 6-ամյա երեխայի մարմին:
