Եղբայրություն վերապահումներով. ինչու Ալիևը ցուցադրաբար անտեսեց Էրդողանի գագաթնաժողովը․ Կոմերսանտ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին պահին հրաժարվել է մասնակցել հոկտեմբերի 29-30-ն Անկարայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթնաժողովին, գրում է «Կոմերսանտ» պարբերականը։

Որպես պաշտոնական պատճառ նշվել է երկրի ղեկավարի հագեցած աշխատանքային գրաֆիկը, սակայն Թուրքիայի հետ տարաձայնությունների սրման ֆոնին նրա բացակայությունն այդ հանդիպումից ի ցույց դրեց նույնիսկ ամենամերձավոր դաշնակցի հետ հարաբերություններում սեփական քաղաքական գիծը պաշտպանելու Բաքվի ձգտումը։

ԹՊԿ 13-րդ գագաթնաժողովն անցկացվել է «Թյուրքական դար. միասնություն լեզվի, մտքի և գործի մեջ» կարգախոսի ներքո։ Մասնակիցները քննարկել են տնտեսական ինտեգրման ամրապնդումն ու միջազգային հակամարտությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերը։ Գագաթնաժողովը հյուրընկալող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել պահպանել կազմակերպության միասնականությունը։

Ինչպես նշում է պարբերականը, հանդիպման մասնակիցների հետ հանդիսավոր ընթրիքի ժամանակ նա հայտարարել է. «Թյուրքական աշխարհի ընտանեկան միջավայրում պառակտման, օտարացման և տարաձայնությունների տեղ չկա։ Մենք բոլորս միասնական ենք, միասին ենք և, Աստծո կամոք, եղբայրներ կմնանք հավիտյանս հավիտենից»։

Սակայն Ալիևի բացակայությունը նկատելի հակադրություն է ստեղծել այդ կոչերին։ Անկարա չմեկնելու նրա որոշման մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 29-ին, երբ կազմակերպության անդամ մյուս երկրների առաջնորդներն արդեն ժամանում էին գագաթնաժողովին։ Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Ընդ որում, հենց այս հանդիպման ժամանակ է ԹՊԿ նախագահությունը 2025-2026 թվականներին կազմակերպությունը ղեկավարած Ադրբեջանից անցել Թուրքիային։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը նրա բացակայությունը պայմանավորել է աշխատանքային գրաֆիկով։ Հոկտեմբերի 30-ին Ալիևի օրակարգում նախատեսված էր Բաքվում առաջին անգամ անցկացվող ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության և փառատոնի եզրափակիչ փուլի մասնակիցների պարգևատրման արարողությունը։

Հաղորդագրության մեջ ընդգծվել է, որ միջոցառումը ծրագրված է եղել նախապես։ Այդուհանդերձ, այցից հրաժարվելն ընկալվել է որպես Բաքվի և Անկարայի միջև լուրջ տարաձայնությունների ազդակ։

Հակասությունների անմիջական առիթներից մեկը դարձել է Ադրբեջանում դպրոցական համազգեստի նոր կանոնների ներդրումը։ Իշխանությունները սահմանափակումներ են մտցրել հագուստի այն տարրերի նկատմամբ, որոնք, ըստ նորմատիվային պահանջների ձևակերպման, խախտում են համազգեստի միասնականությունը կամ հակասում աշխարհիկ կրթության սկզբունքներին։ Կանոններն ուժի մեջ են մտել սեպտեմբերի վերջին։ Դրանից հետո սոցիալական ցանցերում սկսել են տեղեկություններ հայտնվել այն մասին, որ հիջաբով աշակերտուհիներին թույլ չեն տվել մտնել դասարան։

Որոշումը քննադատության է արժանացել Թուրքիայում, որտեղ մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ Բաքվին մեղադրել են իսլամական արժեքները ոտնահարելու մեջ։ Քննադատողների թվում է եղել նաև Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը։ Նա հայտարարել է, որ «կրթության իրավունքը չի կարող զոհաբերվել որևէ գաղափարական ճնշման»։

Ադրբեջանի իշխանությունները քննադատությանը կոշտ են արձագանքել։ Երկրի գլխավոր դատախազությունը կրոնական ատելություն հրահրելու կասկածանքով քրեական գործ է հարուցել թուրք մի քանի լրագրողների և հասարակական գործիչների նկատմամբ։ Այսպիսով, դպրոցական համազգեստի շուրջ վեճը վերաճել է ավելի լայն հակամարտության՝ Ադրբեջանի ներքին քաղաքականության վրա արտաքին ազդեցության թույլատրելի սահմանների շուրջ։

Այս դիմակայության հիմքում ընկած է նաև ավելի խորքային տարաձայնություն՝ վերաբերմունքն Իսրայելի նկատմամբ և Բաքվի համագործակցությունը հրեական պետության հետ։ Հարցը կրկին սրվել է սեպտեմբերին, երբ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթի ժամանակ մի քանի երկրների, այդ թվում՝ Թուրքիայի ներկայացուցիչները լքել են դահլիճը։ Ադրբեջանի ներկայացուցիչը մնացել է իր տեղում։ Թուրքական լրատվամիջոցներն այդ քայլը գնահատել են որպես դաշնակցին ոչ վայել պահվածք։

Տարաձայնությունների ֆոնին Ադրբեջանում ավելի ու ավելի հաճախ են հնչում հայտարարություններ երկրի ինքնուրույնության և դրսից միջամտության անթույլատրելիության մասին։ Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը, ուղղակիորեն չտալով Թուրքիայի անունը, հայտարարել է, որ իսլամական աշխարհի ոչ մի պետություն իրավունք չունի իր կամքը թելադրել մյուս մուսուլման ժողովուրդներին, միջամտել նրանց ներքին գործերին կամ իրեն մյուսներից վեր դասել։

Ամենայն հավանականությամբ, Էրդողանը փորձել է կանխել հետագա սրացումը։ Թեև Թուրքիայի նախագահն անձամբ հրապարակավ չի մեկնաբանել իր շրջապատի կողմից Բաքվի հասցեին հնչած քննադատությունը, նրա գլխավոր խորհրդականը հետագայում հրաժարական է տվել։ Անցյալ շաբաթ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ, նրան հատուկ հրավիրել ԹՊԿ գագաթնաժողովին և հավաստիացրել, որ երկու երկրներն էլ մտադիր են զարգացնել համագործակցությունը՝ հենվելով եղբայրական հարաբերությունների վրա։

Սակայն հրավերն այդպես էլ չի ապահովել Ադրբեջանի առաջնորդի մասնակցությունը հանդիպմանը։ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի (ИМЭМО) Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի Կենտրոնական Ասիայի բաժնի վարիչ Ստանիսլավ Պրիտչինը «Կոմերսանտ»-ին տված մեկնաբանության մեջ նշել է, որ Թուրքիան առավելագույն ջանքերն է գործադրել հակասությունները հարթելու համար, սակայն Ալիևի որոշումն ի ցույց է դրել Բաքվի սկզբունքային դիրքորոշումը։

«Ադրբեջանը շարունակում է իր ինքնավարության առավելագույն ցուցադրման և սեփական շահերի պաշտպանության գիծը նույնիսկ այնպիսի ամենամերձավոր դաշնակիցների հետ հարաբերություններում, ինչպիսին Թուրքիան է», - նշել է փորձագետը։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Գերմանիայի 34 քաղաքներում երիտասարդները բողոքի ցույցերի են դուրս եկել ընդդեմ զորակոչի և գների աճի Ադրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածում. Սպուտնիկ Արմենիա 4 զինծառայող է կալանավորվել՝ ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով Հորդանանի սահմանապահները կանխել են Սիրիայից 14-հոգանոց գրnհայինների խմբի առաջխաղացումը Մենք մոտենում ենք Ուկրաինայում պшտերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն. Թրամփ ԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾ Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ Արաղչի Ավտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներ Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ․ Վահե Գրիգորյան Հասմի՛կ, նախ կարդա՛ քո քաղաքական ղեկավարի այս հոդվածը. ահա թե ժամանակին ինչպիսի բառապաշարով ու վերաբերմունքով էր նա անդրադառնում հայկական բանակին. Հենրիխ Դանիելյան ԵՄ-ն, ըստ էության, ավարտել է Ռուսաստանի հետ էներգետիկ կապերի խզումը. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ստամբուլում հանդիպել են Էրդողանն ու Զելենսկին Օլեշկիի բնակիչներին տարհանած չորս ինքնաթիռ վայրէջք է կատարել Գոմելում, նրանք Բելառուսից կտեղափոխվեն Ուկրաինա Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին Վանաձորում 6–ամյա երեխայի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել մորը ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է Իրանի դեմ հնարավոր հարվածների վերսկսման մասին. լրատվամիջոց «Շերեմետևո» օդանավակայանի մոտ ԱԹՍ-ի բեկորներն են ընկել, հրդեհ է սկսվել․ դադարեցվել է չվերթների սպասարկումը Եղբայրություն վերապահումներով. ինչու Ալիևը ցուցադրաբար անտեսեց Էրդողանի գագաթնաժողովը․ Կոմերսանտ Իրանը սպառնալիքի դեպքում պետք է պատրաստ լինի գործել ցանկացած տարածաշրջանում. Մոջթաբա Խամենեի Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ Աբրահամյան Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել ռեժիմի շտեմարանային քարոզիչները Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներ 6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք» Արտակարգ իրավիճակ՝ Ջերմուկ-Վայք ճանապարհին. նոր մանրամասներ Բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատարը․ բուժառուն մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am