Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին

Հոկտեմբերի 17-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել Վրաստանի Հանրապետության քաղաքացի 26-ամյա Մարիամ Մ․-ն և հայտնել, որ նույն օրը Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորներից մեկը խնդրել է իրեն ալկոհոլային խմիչք տալ, սակայն ինքը մերժել է, քանի որ վերջինս արդեն իսկ ալկոհոլի ազդեցության տակ է եղել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուղեկցորդուհին ոստիկաններին հայտնել է, որ քիչ անց նա նկատել է, որ նշված ուղևորն օգտագործում է իր մոտ եղած ալկոհոլը։ Մոտենալով ուղևորին՝ վերցրել է ալկոհոլի տարան, ինչից հետո վերջինս սկսել է իրեն ոչ ադեկվատ պահել, նրա հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, ապա ձեռքով դիպել է նրա ոտքին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ուղևորը Վրաստանի Հանրապետության քաղաքացի 42-ամյա Պատա Մ․-ն է։

Դեպքի փաստով ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մարիամ Մ․-ն աշխատում է «Wizz Air» ավիաընկերությունում՝ որպես ուղեկցորդուհի։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է Իրանի դեմ հնարավոր հարվածների վերսկսման մասին. լրատվամիջոց Երևանում կայացած COP17-ում շուրջ 50 որոշում է ընդունվել Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին Ընդդիմությու՛ն, Փաշինյանի ՔՊ-ն մանդատները կարող է վայր դնել, որ… Ռոբերտ Մարգարյան (video) Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է Ռուսաստանն անցնում է կոշտ արձագանքի․ Սպասե՛ք, ինչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայում (video) Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Այ «ողորմելի՛», չփորձես անկախություն բառն արտասանել, թե չէ…Պարույր Հայրիկյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին (video) Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակը Հայաստանում Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Լեհաստանի արդարադատության նախարար՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը. Լավրով Իրավիճակն այսօր․ Լեհաստանում բողոքը թեժացել է Կրկին ուտում են ԱԺ-ն «պայթեցրեց» Փաշինյանի դավաճանական նոր ծրագիրը. նոր ծեծուջարդ են հրահրելու, որ… Ռոբերտ Մարգարյան (video) Փարիզում այսօր կփակվի մետրոյի 40 կայարան «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին Տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին մեդալն է նվաճել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am