Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի

Հոկտեմբերի 28-ին առանձնապես խոշոր չափերով գողության դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Այդ օրը՝ ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 29-ամյա Ալլա Վ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 05։30-ի սահմաններում, Մոսկվա-Երևան չվերթով ինքը ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, ապա ժամանման սրահում նկատել է, որ իր պայուսակից փաստաթղթեր և գումար են գողացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, մոտենալով Ալլա Վ․-ին, հրավիրել են ոստիկանության բաժին, որտեղ էլ նա հայտնել է, որ պայուսակում, բացի փաստաթղթերից, եղել է նաև 8 հազար ԱՄՆ դոլար և 50 հազար ՌԴ ռուբլի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, ապա տաք հետքերով նշված գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի 27-ամյա Ջավադ Ն․-ին։

Դեպքի փաստով ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում փաստաթղթեր են կազմել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։

 

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը. Լավրով Իրավիճակն այսօր․ Լեհաստանում բողոքը թեժացել է Կրկին ուտում են ԱԺ-ն «պայթեցրեց» Փաշինյանի դավաճանական նոր ծրագիրը. նոր ծեծուջարդ են հրահրելու, որ… Ռոբերտ Մարգարյան (video) Փարիզում այսօր կփակվի մետրոյի 40 կայարան «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին Տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին մեդալն է նվաճել Լեգիան ոչ–ոքի գրանցեց, Բիչախչյանը մասնակցեց հանդիպմանը «Նոր Զովք»-ի հացի արտադրամասի աշխատանքը կասեցվել է Առաջիկայում ևս ներքաղաքական խնդիրները լուծելիս առաջնորդվելու են բռնությամբ և ճնշումներով․ Աբրահամյան Ադրբեջանի վարչապետը Վրաստանում է Լույս չի լինի Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում «Հրապարակ»․ Պինգ-պոնգի մասնագետը «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ «Վեշերդ մանրից հավաքիր»․ Փաշինյանին զգուշացնում են (video) «Հրապարակ»․ Դեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է «Հրապարակ»․ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս «Հրապարակ»․ Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am