«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

«Հրապարակ» թերթը գրում է. «

Նախօրեին խորհրդարանական խառը մարտերի գլխավոր մեղավորը, շատերի արձանագրմամբ` ԱԺ նախագահն էր, որը քայլեր չձեռնարկեց՝ իրավիճակը կարգավորելու համար, եւ չթաքցրեց, որ դա անում է գիտակցված։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ նախագահին է վերապահված բնականոն գործունեության ապահովումը, մինչդեռ նա հրապարակավ հրաժարվեց կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունները։ «Հարգելի գործընկերներ, ես հատուկ չեմ հայտարարում ընդմիջում, նիստն էսպես շարունակվելու է։ Դուք կողմնորոշվեք՝ լինելո՞ւ է ծեծկռտուք, թե՞ չի լինելու»,- ասել էր նա, երբ կռիվը նոր-նոր էր մեկնարկում: Մինչդեռ անգամ ընդդիմադիր պատգամավորին խոսքի իրավունքից զրկելու դեպքում սովորաբար անվտանգության աշխատողներ է հրավիրում դահլիճ։ Կռվի օրը նա ակնհայտ անգործություն ցուցաբերեց` անհրաժեշտ քայլեր չձեռնարկելով։
Այս փաստն արձանագրեցին շատերը, առաջիններից մեկը` Էդգար Ղազարյանը, որը գրառում էր արել. «Երկրագնդի 8 մլրդ մարդուց միայն մեկ հոգի է պատասխանատու Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովելու համար, եւ այդ մարդն Ազգային ժողովի նախագահն է։ Այսօրվա խայտառակ ձախողումից հետո Ռուբեն Ռուբինյանը դեռ երեսը պնդել ու մինչ այս պահը հրաժարական չի ներկայացրել»։ Ապա հարցազրույցներում Ղազարյանը Ռուբինյանին հորդորեց հրաժարական տալ։

Թվում էր, թե ընդդիմադիրները միջադեպից հետո Ռուբեն Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացնեին` իր պարտականությունները գիտակցված չկատարելու համար, սակայն «Ուժեղ Հայաստանում» երեկ հարցն անգամ չէին քննարկել։ Բանն այն է, որ ԱԺ նախագահին անվստահություն հայտնելու իրավասություն ունի խմբակցությունը եւ նախագիծ էլ կարող է ներկայացնել խմբակցությունը, ոչ թե անհատ պատգամավորները։
Էդգար Ղազարյանը երեկ մեզ հետ զրույցում վերահաստատեց` Ռուբինյանին թիվ մեկ մեղավորը եւ պատասխանատուն է համարում։ Ասաց նաեւ, որ խմբակցությունում անվստահություն հայտնելու հարց չեն քննարկել։ Իսկ դա տարօրինակ չէ՞, երբ խմբակցության պատգամավորներից առնվազն մեկը դիրքորոշում է հայտնել, Ղազարյանն արձագանքեց․ «Դուք մեզ հանձնարարությո՞ւն եք տալիս», ապա հավելեց․ «Երբ մենք որոշումներ ենք կայացնում, հայտնում ենք այդ մասին»։

Նշենք, որ ԱԺ նախագահին անվստահություն հայտնելու օրինագիծը քննարկվում է այնպես, ինչպես շարքային նախագծերը` նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո 14 օրում գլխադասային հանձնաժողովում է քննարկվում: Եթե անգամ ՔՊ-ական մեծամասնությունը մերժի այն, խմբակցությունը նախագիծը կարող է մտցնել լիագումար նիստի օրակարգ: Սակայն օրակարգում ընդգրկվելու համար պետք է մեծամասնությունը կողմ քվեարկի, ուստի հարցը գուցե չհասնի օրակարգ, սակայն այդ քայլով արդեն գնահատական կտրվի օրենսդիր մարմնի ղեկավարի պահվածքին, աղմուկ կբարձրանա, եւ գուցե սթափեցնի Ռուբինյանին։ Իսկ եթե ընդդիմությունն առաջնորդվում է այն կանխավարկածով, որ բավարար ձայներ չունի՝ նախագիծն օրակարգ մտցնելու համար, եւ չարժե ժամանակ վատնել, ուրեմն չարժեր նաեւ մանդատները վերցնելը, քանի որ իրենք խորհրդարանական մեծամասնություն չունեն եւ ոչինչ միայնակ չեն կարող անցկացնել։

Ի դեպ, հիշեցնենք, որ 2021-ին «Հայաստան» դաշինքն Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու նախագիծ շրջանառեց, այն անգամ ԱԺ մշտական հանձնաժողովում չքննարկվեց, սակայն ընդդիմադիրներն աղմուկ բարձրացրին հարցի շուրջ։ Նկատենք, որ պաշտոնյաներն իրավասու են անել միայն այն, ինչ իրենց վերապահված է օրենքով, այդ շրջանակից դուրս քայլեր ձեռնարկելը, ինչպես նաեւ պարտականությունները չկատարելն արդեն հանցագործություն է ու գնահատվում է որպես դիրքի չարաշահում: ԱԺ նախագահի կողմից իր պարտականությունները կատարելուց կամովին հրաժարվելը նույնպես դիրքի չարաշահում է, եւ դատախազությունը պարտավոր է քրեաիրավական գնահատական տալ: Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ գուցե ինքը դատախազություն դիմո՞ւմ ներկայացնի: Ասաց, որ մինչեւ դրան հասնելը մի շարք դիմումներ է պատրաստում` Հայկ Կոնջորյանի եւ Ռուբեն Ռուբինյանի գործողությունների վերաբերյալ: «Հերթով կգնամ»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ հերթը նաեւ այս միջադեպին կհասնի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին մեդալն է նվաճել Լեգիան ոչ–ոքի գրանցեց, Բիչախչյանը մասնակցեց հանդիպմանը «Նոր Զովք»-ի հացի արտադրամասի աշխատանքը կասեցվել է Առաջիկայում ևս ներքաղաքական խնդիրները լուծելիս առաջնորդվելու են բռնությամբ և ճնշումներով․ Աբրահամյան Ադրբեջանի վարչապետը Վրաստանում է Լույս չի լինի Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում «Հրապարակ»․ Պինգ-պոնգի մասնագետը «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ «Վեշերդ մանրից հավաքիր»․ Փաշինյանին զգուշացնում են (video) «Հրապարակ»․ Դեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է «Հրապարակ»․ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս «Հրապարակ»․ Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել «Փաստ». Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք «Հրապարակ»․ «Կահույքի փլուզում եղավ». ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր «Փաստ». Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները «Հրապարակ»․ ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անուշավան Մանուչարյանը․ 15 անշարժ գույք, 34 մլն դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am