«Փաստ». Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի

«Փաստ» թերթը գրում է. «Ավելի քան երեք տասնամյակ գործող «Արցախ TV»-ն, որը Արցախի բռնի հայաթափումից հետո իր աշխատանքը շարունակում է Հայաստանում, դարձյալ կանգնել է լուրջ խնդիրների առաջ։ Հեռուստաընկերությունն այս պահին գործում է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում հատկացված սենյակում։ Սակայն արդեն տևական ժամանակ է՝ ներկայացուցչության շենքի տնօրինման իրավունքի հարցը քննվում է դատարանում, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել կոլեկտիվում։ Դատարանի հնարավոր որոշմամբ, շենքը արցախցիների տնօրինումից վերցնելու դեպքում լրատվամիջոցը կզրկվի եթեր ապահովելու վերջին հնարավորությունից։

Ստեղծված իրավիճակի, առկա մարտահրավերների և առաջիկա ծրագրերի շուրջ «Փաստի» հետ զրույցում իր մտահոգություններն ու տեսակետն է հայտնել հեռուստաընկերության տնօրեն Նարեկ Սահակյանը։

Անդրադառնալով բռնի տեղահանումից հետո ի հայտ եկած խնդիրներին՝ նա նշեց, որ վերաբացման պահից ի վեր իրենց հիմնական խնդիրը եղել ու մնում է շենքայինը. «Տեսնելով, որ որևէ այլ տարածքում դժվար է ապահովել «Արցախ TV»-ի գործունեությունը՝ աշխատանքները կազմակերպել ենք ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում»։ Սակայն, նրա խոսքով, երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ են կանգնած, քանի որ դատական գործընթացներով պայմանավորված՝ շենքի ճակատագիրը մշուշոտ է։ Նարեկ Սահակյանը հատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ այդ շենքում մեկ տանիքի տակ են հավաքվել արցախցու ինքնության համար պայքարող կազմակերպություններն ու կոլեկտիվները։

Խոսելով հետագա գործունեության հեռանկարների մասին, եթե կառավարությունը դատարանի որոշմամբ վերցնի ներկայացուցչության շենքը, Նարեկ Սահակյանը վստահեցրեց, որ ալիքը միանշանակ պետք է գործի, ընդ որում՝ ոչ թե ուղղակի գոյություն ունենալու, այլ հավատարիմ մնալու իր առաքելությանը՝ լինելու Արցախի և արցախցու ձայնը։ Նա խոստովանեց, որ այստեղ ամենամեծ խնդիրը համապատասխան շենք կամ տարածք ունենալն է, ինչը բավականին բարդացած է նաև մասնավոր հատվածում։ Սահակյանի փոխանցմամբ, ցավոք, գործարար շրջանում շատերը խուսափում են «Արցախ TV»-ին վարձով տարածք տրամադրել՝ հետագա հնարավոր անախորժություններից խուսափելու պատճառաբանությամբ։

Անդրադառնալով վերջերս հայտարարված վերազինմանն ու առաջիկա անելիքներին՝ տնօրենը նշեց, որ հեռուստաընկերությունը կունենա հստակ ռազմավարություն, արցախցու տեսակը, խնդիրներն ու հաջողությունները բացահայտող հեռուստահաղորդումներ և նախագծեր, ինչպես նաև համեստ, բայց ժամանակի պահանջներին համապատասխանող տեխնիկական միջոցներ։ Նա վստահություն հայտնեց, որ սրտացավ ու պրոֆեսիոնալ մասնագետներով համալրված թիմն իր ամենօրյա աշխատանքով աստիճանաբար կվերականգնի հանրային վստահությունը լրատվամիջոցի նկատմամբ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին մեդալն է նվաճել Լեգիան ոչ–ոքի գրանցեց, Բիչախչյանը մասնակցեց հանդիպմանը «Նոր Զովք»-ի հացի արտադրամասի աշխատանքը կասեցվել է Առաջիկայում ևս ներքաղաքական խնդիրները լուծելիս առաջնորդվելու են բռնությամբ և ճնշումներով․ Աբրահամյան Ադրբեջանի վարչապետը Վրաստանում է Լույս չի լինի Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում «Հրապարակ»․ Պինգ-պոնգի մասնագետը «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ «Վեշերդ մանրից հավաքիր»․ Փաշինյանին զգուշացնում են (video) «Հրապարակ»․ Դեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է «Հրապարակ»․ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս «Հրապարակ»․ Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել «Փաստ». Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք «Հրապարակ»․ «Կահույքի փլուզում եղավ». ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր «Փաստ». Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները «Հրապարակ»․ ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անուշավան Մանուչարյանը․ 15 անշարժ գույք, 34 մլն դրամ «Փաստ». Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի «Հրապարակ»․ Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի «Ժողովուրդ». ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am