Իշխանական խմբակի զինանոցում մնացել են կրկեսային գազանամարտերը. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը․

«Հռոմեացի երգիծաբան Դեցիմուս Յունիուս Յուվենալի «Հաց և տեսարան» (լատ.՝ panem et circenses) հայտնի ասույթի մոտիվը պատմական տարբեր ժամանակահատվածներում տարաբնույթ հեղափոխականների է գրավել, ուստի շատերն են օգտվել դրանից իրենց՝ իշխանության ղեկին մնալու այսրոպեական հաճույքներին հագուրդ տալու համար: Հայրենի իշխանությունից կառչած խմբակն էլ այս տեսանկյունից բացառություն չէ: Սակայն թե՛ հացը, թե՛ տեսարանը անսպառ աղբյուր չեն:

Օրեցօր ուրվագծվող՝ մեր երկրին սպառնացող մոտալուտ սոցիալական ճգնաժամը, Ադրբեջանի միակողմանի պահանջների հիման վրա սողացող հայրենատվության սպասվող հերթական արարները Հայաստանի իշխանություններից նոր ջանքեր են պահանջում: Վերջիններիս շարունակական ստերի, բռնության և անմեղսունակ անգործության արդյունքում սպառված իշխանական զինանոցում մնացած հեղափոխականների ասույթը նոր երանգավորումներ է ստանում՝ հայրենի բարձրագույն օրենսդիր մարմնում կազմակերպված կրկեսային գազանամարտերի տեսքով:

«Ժառանգություն» կուսակցությունը հայ ժողովրդի և միջազգային գործընկերների ուշադրությունն է հրավիրում երեկ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպում ԱԺ իշխանական երկու փոխխոսնակների խուլիգանական պահվածքի, խորհրդարանի խոսնակի ցուցաբերած սադրիչ անգործության վրա, ինչպես նաև՝ իշխող խմբակի ղեկավարի (ով անհասկանալի ու քաղաքականապես չարդարացված պատճառներով դեռևս ՀՀ փաստացի ղեկավարն է)՝ բռնությունը որպես քաղաքական գործիք արդարացնելու պահվածքի նկատմամբ:

Իսկ վերջում՝ հացն ու տեսարանը բռնության զուգորդմամբ սեփական տռփանքին հագուրդ տալով՝ կայսրեր ու միապետեր են տապալվել: Դուք էլ շանս չունեք»:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը ցավալի պարտություն կրեց եզրափակիչում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Իշխանական խմբակի զինանոցում մնացել են կրկեսային գազանամարտերը. «Ժառանգություն» Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Ինչո՞ւ են նրանք մեզ ատում Էրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին Զելենսկին կայցելի Թուրքիա Ուկրաինական զինուժի բեռնանավ են հարվածել Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը Խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Այդ դեպքում դու երբեք մենակ չես զգա քեզ, դու վախ չես ունենա, կհասկանաս որ ամեն բան ժամանակավոր է․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան Արտակարգ իրավիճակ Սևանում Գևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակում Նիկոլ Փաշինյանը հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում Քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն հայտնաբերել են Մեսսին փոխո՞ւմ է ակումբը Միլիոնավոր դոլարներ եք վճարելու մարդկանց, ում դեմ իբր պայքարում եք․ Արամ Վարդևանյան (video) Բա էս «Համբալիչին» բան չունե՞ք ասելու․․․ (video) Փաշինյան «դանոսչի՛կ», դու Ռուբեն Վարդանյանի վրա «դանոս» գրող ես (video) ԱՄՆ-ն ցանկանում է երաշխիքներ, որ Իրանի մոտ միջուկային զենք չի հայտնվի. Թրամփ Լավ ենք արել․ Գառնիկ Դավթյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին (video) Հայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Երկու շատ կարևոր խնդրի մասին եմ բարձրաձայնում․ Արթուր Խաչատրյան (video) ՔՊ-ի բուռն արձագանքը՝ Ղազարյանի ելույթին․ «Կառավարությունում գլխավոր տեղը Սամվել Կարապետյանինն է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am