Գևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակում

Առողջապահական քաղաքականության միջազգային Health Policy Watch պարբերականը ծավալուն հոդված է նվիրել ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու, հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանին՝ ներկայացնելով նրա մասնագիտական ուղին, Հայաստանում իրականացրած փոփոխությունները և Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարեփոխման առաջարկները։

 

 

Հոկտեմբերի 28-ին հրապարակված վերլուծությունում լրագրող Ֆելիքս Զասմանսհաուզենը Թամամյանին ներկայացնում է որպես բժշկի և առողջապահական համակարգերի կազմակերպչի, որի թեկնածությունը Բոտսվանայի կողմից առաջադրելը դուրս է գալիս ԱՀԿ ընտրություններին բնորոշ տարածաշրջանային շրջանակներից։

 

 

Հոդվածում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանում մանկական ուռուցքաբանության զարգացման նրա փորձին։ Պարբերականը նշում է, որ 31 տարեկանում Թամամյանը ղեկավարել է մանկական քաղցկեղի բուժման ծառայությունների միավորման գործընթացը՝ նպաստելով միասնական մասնագիտացված կենտրոնի ձևավորմանը, բուժման ստանդարտների ներդրմանը և մասնագետների պատրաստման համակարգի զարգացմանը։ Հոդվածում նշվում է նաև, որ մանկական քաղցկեղի բուժման ցուցանիշները հասել են մոտ 80 տոկոսի։

 

 

Վերլուծության առանցքում Թամամյանի «WHO for U» հայեցակարգն է, որի համաձայն՝ ԱՀԿ գործունեության արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ թե վարչարարական գործընթացներով, այլ մարդկանց առողջության վրա ունեցած իրական ազդեցությամբ։

Նրա առաջարկների թվում են ԱՀԿ թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը, կադրերի ընտրության և ընդունման գործընթացի արագացումը, երիտասարդ մասնագետների ներգրավումը, Գլոբալ հարավում դեղագործական արտադրության զարգացումը և կազմակերպության նկատմամբ միջազգային վստահության վերականգնումը։

«Առողջապահությունը տարածաշրջանային բլոկ չէ», — նշում է Թամամյանը՝ բացատրելով, որ Բոտսվանայի կողմից իր թեկնածության առաջադրումը հիմնված է առողջապահական ընդհանուր առաջնահերթությունների վրա։

Անդրադառնալով առաջնորդության իր մոտեցմանը՝ նա ընդգծում է. «Ես երբեք չեմ փորձել լինել սենյակի ամենախելացի մարդը։ Իմ առաքելությունը միշտ եղել է ինձ շրջապատել ամենախելացի մարդկանցով, նրանց աջակցել, խրախուսել՝ պահպանելով հաշվետվողականությունը»։

Health Policy Watch-ի հոդվածին անդրադարձել է նաև Կիրան Բլայը՝ առանձնացնելով Թամամյանի բարեփոխումների առաջարկների գործնական բնույթը։

«Գևորգ Թամամյանն ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնի համար պայքարում առանձնացել է իր անսովոր անկեղծությամբ։ Նա խոսում է բարեփոխումների իրական մեխանիզմների մասին՝ ինչպես է ԱՀԿ-ն աշխատում այսօր, ինչպես պետք է աշխատի և կոնկրետ ինչ է անհրաժեշտ փոխել», — գրել է Բլայը։

Նրա խոսքով՝ Գլոբալ հյուսիսի և հարավի անդամ պետությունների ազդեցիկ ներկայացուցիչներից դրական արձագանքներ է լսել Թամամյանի գաղափարների և լսելու պատրաստակամության վերաբերյալ։

Բլայը հատկապես կարևորել է ԱՀԿ ներսում ոչ պատշաճ վարքագծի և սեռական ոտնձգությունների դեմ պայքարի, աշխատակիցների համար անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովման և անկախ լրատվամիջոցների նկատմամբ կազմակերպության բաց լինելու վերաբերյալ Թամամյանի առաջարկները։

Կիրան Բլայի հրապարակումը՝ linkedin.com

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Էրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին Զելենսկին կայցելի Թուրքիա Ուկրաինական զինուժի բեռնանավ են հարվածել Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը Խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Այդ դեպքում դու երբեք մենակ չես զգա քեզ, դու վախ չես ունենա, կհասկանաս որ ամեն բան ժամանակավոր է․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան Արտակարգ իրավիճակ Սևանում Գևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակում Նիկոլ Փաշինյանը հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում Քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն հայտնաբերել են Մեսսին փոխո՞ւմ է ակումբը Միլիոնավոր դոլարներ եք վճարելու մարդկանց, ում դեմ իբր պայքարում եք․ Արամ Վարդևանյան (video) Բա էս «Համբալիչին» բան չունե՞ք ասելու․․․ (video) Փաշինյան «դանոսչի՛կ», դու Ռուբեն Վարդանյանի վրա «դանոս» գրող ես (video) ԱՄՆ-ն ցանկանում է երաշխիքներ, որ Իրանի մոտ միջուկային զենք չի հայտնվի. Թրամփ Լավ ենք արել․ Գառնիկ Դավթյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին (video) Հայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Երկու շատ կարևոր խնդրի մասին եմ բարձրաձայնում․ Արթուր Խաչատրյան (video) ՔՊ-ի բուռն արձագանքը՝ Ղազարյանի ելույթին․ «Կառավարությունում գլխավոր տեղը Սամվել Կարապետյանինն է» (video) Հայաստանը դեպի ծով ելք չունի, իսկ մենք առաջարկում ենք այն դարձնել տարածաշրջանի մյուս պետությունների հետ կապակցված երկիր. Հաջիև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիվը հասնում է 3 հազարի․ դա չափազանց շատ է նման փոքր երկրի համար. Շևցով Ձեզ թվում է՝ պիտի գեղեցիկ խոսքեր ասե՞մ. Արծվիկ Մինասյանը՝ Բաբկեն Թունյանին (video) Տոկաևն առաջարկել է ապահովել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը «Մի մոռացե՛ք, այստեղ եմ եղել, իմ համար աջ ու ձախ չկա»․ Արծվիկ Մինասյանի դիպուկ խոսքը ՔՊ-ականին (video) Իշխան Սաղաթելյանի անունով տելեգրամյան կեղծ օգտահաշիվ է բացվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am