Նիկոլ Փաշինյանը հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում

Փաշինյանի բազմաշերտ փակուղին, այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում, որից դուրս գալու փորձերը կարող են հանգեցնել ներքաղաքական աննախադեպ ճգնաժամի։

Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել է, թե ԱԺ-ում նախօրեին տեղի ունեցած հարցուպատասխանից հետո մեծացել է հավանականությունը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի առաջանա։ Ավելին, նա հույս ունի ընդդիմությանը ներկայացնել այնպիսի առաջարկ, որից վերջինս չի կարողանա հրաժարվել։

Սակայն այս լավատեսությունը քաղաքական լուրջ հիմքեր չունի:

Նախ՝ Փաշինյանն ակամայից խոստովանում է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության օրակարգը պայմանավորված է Ադրբեջանի պահանջով՝ բավահայտելով «աննախադեպ ինքնիշխանության» մասին սեփական քարոզչական թեզի սնանկությունը:

Երկրորդ՝ Փաշինյանը փորձում է գլխիվայր շրջել պատճառահետևանքային կապը։ Ոչ թե Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունն է Սահմանադրության փոփոխությունը դարձրել խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Արամ Վարդևանյանն ընդամենը բարձրաձայնել է սկզբունքային հարց՝ ի՞նչ երաշխիք կա, որ Սահմանադրության փոփոխությունից հետո Ադրբեջանը Հայաստանի առջև նոր պահանջներ չի դնի։

Այս հարցի համոզիչ պատասխանը Փաշինյանը չունի և չի կարող ունենալ։

Ադրբեջանի վարքագիծը հիմքեր է տալիս կասկածելու, որ նրա ռազմավարական նպատակը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է:

Բաքվում, ըստ էության, սպասում են կոնկրետ ռեգիոնալ սցենարի՝ Հայաստանից առավելագույնը պոկելու համար:

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների դեպքում կարող է էապես փոխվել տարածաշրջանային ուժերի հարաբերակցությունը։ Նման սցենարի պայմաններում չի կարելի բացառել, որ Ադրբեջանը փորձի օգտվել աշխարհաքաղաքական ցնցումներից՝ ընդհուպ մինչև Սյունիքի անեքսիա իրականացնելու փորձով:

Սա հնարավոր ռիսկի գնահատական է, որն անտեսելը խելամիտ չէ:

Երրորդ՝ Փաշինյանի հաշվարկը, թե կարող է համոզել խորհրդարանական ընդդիմությանը, գործնականում զուրկ է քաղաքական հիմքից։

«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները կտրականապես մերժում են Ադրբեջանի պահանջով Սահմանադրության փոփոխության գաղափարը։

Առավել վտանգավոր է խորհրդարանական ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում գործադրելու Փաշինյանի հնարավոր հաշվարկը՝ 2018 թվականի հոկտեմբերի իրադարձությունների օրինակով։

Փաշինյանն անտեսում է երկու էական հանգամանք։

Նախ՝ նա այսօր այլևս չունի այն հանրային վստահությունն ու մոբիլիզացիոն ռեսուրսը, որն ուներ 2018 թվականին։

Երկրորդ՝ դժվար է պատկերացնել հասարակական լայն համախմբում մի օրակարգի շուրջ, որը, որքան էլ փաթեթավորվի խաղաղության խոստումներով, անմիջականորեն կապված է Ադրբեջանի նախագահի պահանջի հետ։

Խորապես բևեռացված հասարակության պայմաններում նման նախաձեռնությունը կարող է ոչ թե հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը, այլ խորացնել ներքաղաքական առճակատումը՝ ընդհուպ մինչև քաղաքացիական բախումներ։

Փաշինյանը հայտնվել է մի իրավիճակում, որտեղ, ըստ էության, լավ լուծում չունի: Անգամ՝ արտահերթ ընտրությունների պարագայում, որտեղ Փաշինյանը կարող հայտնվել ցայտնոտում հայտնված շախմատիստի կարգավիճակում»,-գրել է նա։

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ են նրանք մեզ ատում Էրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին Զելենսկին կայցելի Թուրքիա Ուկրաինական զինուժի բեռնանավ են հարվածել Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը Խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Այդ դեպքում դու երբեք մենակ չես զգա քեզ, դու վախ չես ունենա, կհասկանաս որ ամեն բան ժամանակավոր է․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան Արտակարգ իրավիճակ Սևանում Գևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակում Նիկոլ Փաշինյանը հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում Քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն հայտնաբերել են Մեսսին փոխո՞ւմ է ակումբը Միլիոնավոր դոլարներ եք վճարելու մարդկանց, ում դեմ իբր պայքարում եք․ Արամ Վարդևանյան (video) Բա էս «Համբալիչին» բան չունե՞ք ասելու․․․ (video) Փաշինյան «դանոսչի՛կ», դու Ռուբեն Վարդանյանի վրա «դանոս» գրող ես (video) ԱՄՆ-ն ցանկանում է երաշխիքներ, որ Իրանի մոտ միջուկային զենք չի հայտնվի. Թրամփ Լավ ենք արել․ Գառնիկ Դավթյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին (video) Հայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Երկու շատ կարևոր խնդրի մասին եմ բարձրաձայնում․ Արթուր Խաչատրյան (video) ՔՊ-ի բուռն արձագանքը՝ Ղազարյանի ելույթին․ «Կառավարությունում գլխավոր տեղը Սամվել Կարապետյանինն է» (video) Հայաստանը դեպի ծով ելք չունի, իսկ մենք առաջարկում ենք այն դարձնել տարածաշրջանի մյուս պետությունների հետ կապակցված երկիր. Հաջիև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիվը հասնում է 3 հազարի․ դա չափազանց շատ է նման փոքր երկրի համար. Շևցով Ձեզ թվում է՝ պիտի գեղեցիկ խոսքեր ասե՞մ. Արծվիկ Մինասյանը՝ Բաբկեն Թունյանին (video) Տոկաևն առաջարկել է ապահովել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը «Մի մոռացե՛ք, այստեղ եմ եղել, իմ համար աջ ու ձախ չկա»․ Արծվիկ Մինասյանի դիպուկ խոսքը ՔՊ-ականին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am