Europa Press. Իսպանական Գրանադա քաղաքում զինամթերքի գործարանում հզոր պայթյուն է որոտացել
Իսպանիայի Գրանադա քաղաքում զինամթերքի գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ լրջորեն տուժածներ չկան, հայտնել է Europa Press գործակալությունը։
«Ուրբաթ առավոտյան Գրանադայի զինամթերքի գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել... Առայժմ լուրջ վնասվածքների մասին հաղորդումներ չեն ստացվել», - նշվել է հրապարակման մեջ։
