«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել

Հոկտեմբերի 20-ին արտառոց ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Այդ օրը՝ ժամը 20:00-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժին է ահազանգել Սյունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արթուր Մ.-ն և հայտնել, որ առավոտյան հղի կնոջ՝ Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Քնքուշ Վ.-ի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով էլ շտապօգնություն են կանչել և շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են «Գորիս բժշկական կենտրոն», որտեղ էլ կինը երեխային կորցրել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները մեկնել են ահազանգողի տուն, որտեղ էլ վերջինը ոստիկաններին հայտնել է, թե իրեն հայտնի չէ կնոջ՝ երեխային կորցնելու պատճառը, և փորձում է պարզել, թե արդյոք իրեն Գորիսի հիվանդանոցի բժիշկները չեն խաբել։

Տղամարդը հայտնել է նաև, որ երբ ինքը հեռախոսով խոսել է հիվանդանոցի աշխատակցի հետ, ընթացքում լսել է, որ գոռում են՝ «երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են», քանի որ կինը հղիության ընթացքում ոչ մի խնդիր չի ունեցել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն օրը՝ ժամը 20:00-ին, դարձյալ Արթուր Մ.-ն ահազանգ է տվել և հայտնել, որ Գորիսի հիվանդանոցում երեխային սպանել են և սպառնացել է սպանել բոլորին։

Գորիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Արթուր Մ.-ին և հրավիրել ոստիկանության Գորիսի բաժին, սակայն նա հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալ՝ նշելով, թե բժիշկների նկատմամբ բողոք, պարտք ու պահանջ չունի։ Նա հայտնել է նաև, որ ինքը գտնվում է ոչ սթափ վիճակում։ Նա ենթարկվել է սթափության փորձաքննության, ինչը հաստատվել է։

Ոստիկանները լսել են նաև Գորիս բժշկական կենտրոնի բժիշկ-մանկաբարձ 45-ամյա Տաթևիկ Շ.-ին, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 11:20-ի սահմաններում, «հղիության 23-24, ծննդաբերական» շաբաթական ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխված Քնքուշ Վ.-ն ծննդաբերել է արական սեռի մահացած պտուղ մոտ 600 գրամ քաշով։

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Europa Press. Իսպանական Գրանադա քաղաքում զինամթերքի գործարանում հզոր պայթյուն է որոտացել Ռուսաստանը Նիկոլին ասելու է՝ «առը հա, թե դու կստանաս քո ուզածը»․ Արամ Սարգսյան (video) Դատախազությունն ընթացք է տվել Արամ Սարգսյանի՝ ՀԿԵ գործունեության մասով քրվարույթ հարուցելու պահանջով դիմումին Եվրոպայում գազի սփոթային գինը 2022 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել է 1 200 դոլարը Deepal-ը Զանգակատուն գյուղում բախվել է բետոնե սյանը, քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Նիկո՛լ, այո՛, տուր քո կյանքը․ ասում էիր՝ պատրաստ ես կյանքդ տալ․ Լարիսա Ալավերդյան (video) Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով Բելառուսում արգելվել է հայկական «Արամե» կոնյակի վաճառքը COP 17-ի հարթակն իշխանություններն օգտագործեցին Արցախի մասին լռելու համար Գոնե Թունյանին հարցնեիք՝ ինչ եմ արել նախարար եղած ժամանակ․ Արծվիկ Մինասյանը «տեղը դրեց» ՔՊ-ականին (video) Որ այդքան առողջ և ուժեղ տղա ես, բանակ գնայիր․․․ Հայաստանը դեպի ծով ելք չունի, իսկ մենք առաջարկում ենք այն դարձնել տարածաշրջանի մյուս պետությունների հետ կապակցված երկիր. Հաջիև Երևանում էլի փողոցներ են փակվելու Ինչո՞ւ պետք է զգուշանալ կարգալույծ արված «հոգևորականներից» «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել «Այ դեբի՛լ», դուք երեկ Զախարովայի շատ կոնկրետ հայտարարությունը լսեցի՞ք․․․ Տիգրան Չոբանյան (video) Գազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Երևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան «Գետինը, որ մտնեք, ընդերքն եք փչացնելու, գետինն անգամ չմտնեք»․ Լարիսա Ալավերդյանը՝ ՔՊ-ին (video) Արշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և փոխհատուցում՝ 999 դրամի չափով 2018-ի Նիկոլը չկա,2018-ի Հայաստանը չկա, բայց իրեն թվում է,դեռ «դուխով» կեպկան գլխին է. Աննա Գրիգորյան (video) Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ քաղաքապետարանի և ոստիկանության միջև գործում է կոռուպցիոն սխեմա․ քաղաքացի (video) ԱՄՆ-ն եվրոպացիներին կոչ է արել մեղմել Ռուսաստանի հասցեին հնչեցվող հռետորաբանությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am