Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան
Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ: Ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստին՝ կազմակերպության 13-րդ գագաթնաժողովի շրջանակներում:
«Խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում նշանակալի հնարավորություններ կբացեն ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ ամբողջ թուրքական աշխարհի համար:
Ես աջակցում եմ այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ, և հայտարարում եմ, որ մենք այսուհետ ևս հնարավորինս մեր ներդրումը կունենանք հաստատուն խաղաղության հասնելու գործում»,- ասել է նա:
