Արշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և փոխհատուցում՝ 999 դրամի չափով

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հայց է ներկայացրել կարգալույծ նախկին հոգևորականի՝ Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) դեմ։ Սրբազանը դատական կարգով պահանջում է պարտավորեցնել Ասատրյանին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև 999 դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Հայցադիմումի առիթը սեպտեմբերի 27-ին Հանրային ՀԸ եթերում «Ինչպե՞ս բարեփոխել եկեղեցին. Մեծ բանավեճ» Ասատրյանի կողմից արված հայտարարություններն են։

Մասնավորապես, Ասատրյանը տարբեր հայտարարություններ էր արել, այդ թվում՝ եկեղեցու ներսում իբրև մանկապղծության ենթադրյալ դեպքերի վերաբերյալ՝ շոշափելով Վեհափառի եղբոր անունը, թե ինչու հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել՝ այդպես էլ պարզաբանում չի տվել։ Նույն հաղորդման ընթացքում Ասատրյանը նաև շոշափել է Արշակ Սրբազանի անունը՝ խոսելով իբրև նրա և նրա քեռակնոջ հարաբերություններից, պնդել, թե կենակցել է։

Հաղորդման մասնակիցներից Մեսրոպ Մանուկյանի դիտարկմանը, որ միջազգային փորձաքննությամբ դա չի հաստատվել, ստում է, Ասատրյանն արձագանքել է՝ նշելով․ «Եթե անգամ սուտ եմ խոսում, որևէ մեկ ժողով տեղի չունեցավ, որ քննեն այդ հարցը։ Կաթողիկոսն ասաց՝ եթե ես Արշակ Խաչատրյանին հեռացնեմ, եկեղեցին կքանդվի։ Լուրջ եք ասում, մեր եկեղեցին քեռակնոջ հետ կենակցող եպիսկոպոսի՞ վրա է հիմնված»։

Նշված հայտարարությունները, Արշակ Սրբազանի դիտարկմամբ, զրպարտություն են, ըստ այդմ, դատական ակտով պահանջում է հերքել դրանք՝ հերքումը հրապարակելով նույն լրատվամիջոցով հետևյալ բովանդակությամբ. «27.09.2026.-ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» (Հ1) եթերում «Ինչպե՞ս բարեփոխել եկեղեցին. Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքում իմ հնչեցրած տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը և ես զրպարտել եմ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին» կամ անհնարինության դեպքում Ստեփան Արտակի Ասատրյանին պարտավորեցնել վերոնշյալ բովանդակությամբ տեքստը հրապարակել ՀՀ-ում գործող առնվազն 1,000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում։

Բացի հերքումից՝ սրբազանը պահանջում է հօգուտ իրեն բռնագանձել 999 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում: Հայցադիմումը մակագրվել է Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Deepal-ը Զանգակատուն գյուղում բախվել է բետոնե սյանը, քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Նիկո՛լ, այո՛, տուր քո կյանքը․ ասում էիր՝ պատրաստ ես կյանքդ տալ․ Լարիսա Ալավերդյան (video) Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով Բելառուսում արգելվել է հայկական «Արամե» կոնյակի վաճառքը COP 17-ի հարթակն իշխանություններն օգտագործեցին Արցախի մասին լռելու համար Գոնե Թունյանին հարցնեիք՝ ինչ եմ արել նախարար եղած ժամանակ․ Արծվիկ Մինասյանը «տեղը դրեց» ՔՊ-ականին (video) Որ այդքան առողջ և ուժեղ տղա ես, բանակ գնայիր․․․ Հայաստանը դեպի ծով ելք չունի, իսկ մենք առաջարկում ենք այն դարձնել տարածաշրջանի մյուս պետությունների հետ կապակցված երկիր. Հաջիև Երևանում էլի փողոցներ են փակվելու Ինչո՞ւ պետք է զգուշանալ կարգալույծ արված «հոգևորականներից» «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել «Այ դեբի՛լ», դուք երեկ Զախարովայի շատ կոնկրետ հայտարարությունը լսեցի՞ք․․․ Տիգրան Չոբանյան (video) Գազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Երևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան «Գետինը, որ մտնեք, ընդերքն եք փչացնելու, գետինն անգամ չմտնեք»․ Լարիսա Ալավերդյանը՝ ՔՊ-ին (video) Արշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և փոխհատուցում՝ 999 դրամի չափով 2018-ի Նիկոլը չկա,2018-ի Հայաստանը չկա, բայց իրեն թվում է,դեռ «դուխով» կեպկան գլխին է. Աննա Գրիգորյան (video) Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ քաղաքապետարանի և ոստիկանության միջև գործում է կոռուպցիոն սխեմա․ քաղաքացի (video) ԱՄՆ-ն եվրոպացիներին կոչ է արել մեղմել Ռուսաստանի հասցեին հնչեցվող հռետորաբանությունը Չորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ ո՞վ է Նարեկ Բաբայանը (video) Ուշակովը բացառել է Եվրոպայի մասնակցությունը Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցություններին «Ոտը **ից պոկելու եմ»․ Դավթաշենից ԱԺ հասած ՔՊ պատգամավորի քրեածին անցյալը (video) ՌԴ բանակը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի օբյեկտների. ՌԴ ՊՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am