Կատարցի միջնորդները վերադարձել են Թեհրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները խթանելու նպատակով. Reuters
Կատարի միջնորդները հոկտեմբերի 30-ին կրկին ժամանել են Թեհրան՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հասնելու ջանքերի շրջանակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բանակցություններից տեղյակ պաշտոնյայի։Աղբյուրի խոսքով՝ միջնորդական բանակցությունները համակարգվում են ԱՄՆ-ի հետ։Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 25-ին Կատարն Իրանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի նոր նախագիծ։
Ըստ Reuters-ի՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան առաջարկներն անընդունելի է որակել՝ նշելով, որ Թեհրանը չի պատրաստվում փոխել միջուկային հարցի շուրջ իր դիրքորոշումը։Վաշինգտոնը ցանկանում է, որ միջուկային հարցերը ներառվեն բանակցությունների օրակարգում հենց սկզբից։ Մինչդեռ Թեհրանը պահանջում է, որ ԱՄՆ-ն նախ դադարեցնի իրանական նավահանգիստների շրջափակումը և վերացնի նավթի արտահանման նկատմամբ սահմանված պատժամիջոցները։Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է սերտ կապ պահպանել միջնորդների հետ՝ քննարկելու այն առաջարկները, որոնք կարող են ապահովել Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու նպատակով 7-օրյա ծրագրի իրականացումը։
