Նարեկ Կարապետյանի պատասխանը՝ Փաշինյանի երեկվա սպառնալիքներին․ «Չեք վախենու՞մ, որ․․․» (video)
Հայաստանը վերջին հինգ տարում միայն զիջում է ու այնքան է զիջում, որ Ադրբեջանը հասկացել է՝ ինչքան ձգի խաղաղության պայմանագիրը, այնքան շատ բան կվերցնի մեզնից, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Խոսելով Սահմանադրության փոփոխության մասին՝ Կարապետյանը նշեց՝ Ալիևը չի կարող որոշել մեր Սահմանադրությունը։
«Ժողովո՛ւրդ, մենք խոսում ենք պետականության մասին, մենք խաղալիք չենք»,- ընդգծեց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խաղաղության անվան տակ գնաց ընտրությունների, ձայներ ստացավ, բայց չէր ասում՝ Ադրբեջանն էլ ի՞նչ է ուզելու։
«Իրենք մոլորեցնում են ժողովրդին, թաքցնում են բանակցությունները, որ սրտիկներով կարողանան ձայներ ստանալ»,- ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրին պակասում են միայն երաշխիքները։
«Կարող է լինել աշխարհում լավագույն թուղթը, բայց եթե երաշխիք չկա... մեզ պետք է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը մեր կողմ բերել, ոչ թե մենք մենակ մնանք Ադրբեջանի կամքին։ Մեր խաղաղության երաշխավորը Ադրբեջանը չէ, այլ՝ տարածաշրջանային հավասարակշռությունը»,-նշեց նա։
Կարապետյանն ասաց, որ ժողովուրդը պետք է ֆիքսի՝ առանց խաղաղության պայմանագրի՝ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց։
