«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց

Քրեական հեղինակություն համարվող Ռուստամ Ստեփանյանը՝ Չաղ Ռուստամը, ով մեղադրվում է քրեական հեղինակություն համարվող «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի, սպանության կազմակերպման գործով, կրկին կալանավորվել է։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազության բողոքը և բեկանել Ստեփանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին դատավոր Մասիս Մելքոնյանի որոշումը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, սեպտեմբերի 28-ին կայացած նիստում որոշել է Ստեփանյանի և Կյուրեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը։ Ընդ որում, սա նրանց կալանքից ազատելու Մելքոնյանի առաջին փորձը չէր։ Մասնավորապես, Ռուստամ Ստեփանյանի և Աշոտ Կյուրեղյանի գործով վերդիկտի հրապարակումը նախատեսված էր դեռ հունիսի 10-ին, ինչը չի իրականացվել, թեև դատաքննությունն ըստ էության ավարտվել էր, փոխարենը որոշել էր կալանքից ազատել նրանց։ Վերաքննիչ դատարանը, սակայն, բեկանել է որոշումը և կրկին կալանավորման որոշում կայացրել, իսկ սեպտեմբերի 8-ին Մելքոնյանը որոշել է ևս 21 օրով երկարացնել նրանց կալանքի ժամկետը։ Նշենք, որ գործով դատարանը պատրաստվում է հարցաքննել սույն դրվագով վկայի, որը ՌԴ-ում է գտնվում։ Ըստ այդմ, արդարադատության նախարարությունն իրավական փոխօգնության շրջանակներում դիմել է ՌԴ-ին՝ տեսակապով հարցաքննության կազմակերպման համար, սակայն պատասխան դեռևս չի ստացվել։

Ստեփանյանին և Կյուրեղյանին կալանքից արդեն երկրորդ անգամ ազատելու որոշումը դատախազությունը կրկին բողոքարկել է՝ պահանջելով բեկանել դատական ակտը և կրկին կալանավորելու որոշում կայացնել։ Բողոք ներկայացրել էր նաև պաշտպանը՝ պահանջելով Ռուստամ Ստեփանյանի և Կյուրեղյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացնել և թողնել համակցված խափանման միջոցներից գրավը և բացակայելու արգելքը, կամ դրանց հետ համակցված կիրառել վարչական հսկողություն՝ սահմանափակելով նշված քրեական վարույթի մասնակիցների հետ շփումը: Բողոքները քննվել են դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
«Դուք իմ կաբինետում լացելու՛ եք, պատժելու եմ»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Էդգար Ղազարյանի խոսքին կոպիտ արձագանքեց Ալեքսանյանը․հեսա կտենանք՝ հայ զինվորի մահը շահարկում եք, թե (video) #ՀԻՄԱ․ «Փաշինյանը կատաղած ասում է՝ խփե՛ք, շեղե՛ք․ հանձնում եմ․ ինչ է եղել ՔՊ փակ նիստին»․ Չոբանյան (video) Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ ԵԱՏՄ-ից ստացվող 1,8 մլրդ-ից Հայաստանը կարող է զրկվել․ հետևանքը պատկերացնու՞մ եք․ Հայկ Ֆարմանյան (video) «Կաշա՞ռք եք տալիս»․ Ձեզ կոնկրետ հարց ենք տալիս, դուք էս ի՞նչ եք խոսում․ Մեսրոպ Մանուկյան (video) Վթարային ջրանջատում է ՊԵԿ-ը հիշեցնում է՝ նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր․ Տիգրան Դումիկյան Փաշինյանի երեկվա խայտառակ խոսքը լսեցի՞ք․․․ ի՞նչ եք անելու․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) Սևակ Միքայելյանն է ընտրվել Դատական նիստը հետաձգվել է Նարեկ Կարապետյանի պատասխանը՝ Փաշինյանի երեկվա սպառնալիքներին․ «Չեք վախենու՞մ, որ․․․» (video) Բացահայտում և չեղարկում ենք «ծննդաբերական զբոսաշրջության» նպատակով վիզաները․ ԱՄՆ դեսպանատուն Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը մեծ թվով գառների է հոշոտել «Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց Էդգար Ղազարյանի՝ Բաքվի բենզինի մասին հարցին խառնվեց Վահագն Ալեքսանյանը (video) Դեղերի շուկայի հարցը ո՞նց եք լուծելու․ Մեսրոպ Մանուկյանը՝ փաստերով (video) «Զվարթնոց»-ում ամիսներ առաջ ձերբակալված Հովհաննեսի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է #ՈՒՂԻՂ․ «Բացահայտեմ՝ ինչու է Փաշինյանն ԱԺ ծեծկռտուքից հետո հիստերիայի մեջ ընկել»․ Արամ Սարգսյան (video) Կալաս․ եվրոպացիները հոգնել են Կիևին աջակցելուց ՀՀ-ն մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումը «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են Կաշառք ստանալու գործով ձերբակալվել է 10 անձ․ մանրամասներ Բողոքները շատ են, մարդիկ զրկվում են իրենց եկամուտներից. Նարեկ Կարապետյան (video) Հութիներ թիրախավորել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am