Ջեյ Դի Վենսի՝ Իրանի ղեկավարությանը հասցեագրված նամակի պատմությունը

Արտակ Զաքարյանը գրել է. «Ջեյ Դի Վենսի՝ Իրանի ղեկավարությանը հասցեագրված նամակի պատմությունը

The Wall Street Journal-ը և The New York Times-ը երեկ հայտնել են, որ ԱՄՆ փոխնախագահը Թեհրանին առաջարկել է ամերիկյան նոր հարվածներից խուսափելու համար վերսկսել խաղաղ բանակցությունները:

Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խոսքն իրականում բոլորովին այլ բանի մասին է։

Մասնավորապես նա նշել է. «Նրանք (Իրանը) բժշկական դեղամիջոցների և այլ բաների հարցում օգնության կարիք ունեն։ Վենսը հարցրեց իմ կարծիքը, և ես ասացի՝ եթե ցանկանում ես զբաղվել դրանով, խնդրեմ։ Ըստ էության, խոսքը հիվանդ մարդկանց համար մատակարարումների մասին է»։

Ուղիղ հարցին, թե արդյո՞ք ինքը Վենսին հանձնարարել է վերսկսել խաղաղ բանակցությունները, Թրամփը պատասխանել է. «Ո՛չ»։

Այսինքն՝ ԱՄՆ նախագահն իր տեղակալի նախաձեռնությունը ներկայացնում է ոչ թե որպես բանակցության նախաձեռնություն, այլ մարդասիրական առաքելություն։

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն ավելացնում է դեպի Մերձավոր Արևելք իր սպառազինության օդային փոխադրումը:

Այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Պարսից ծոցի երկրներին տեղեկացրել է Իրանի դեմ ռազմական արշավի վերսկսման հնարավորության մասին՝ վերջին երկու օրվա ընթացքում, ԱՄՆ ԶՈւ-ն սկսել է բեռների և տեխնիկայի լայնածավալ օդային փոխադրումը դեպի տարածաշրջան, այդ թվում՝ Իսրայել։

Ինքնաթիռների մի մասը մեկնել է Տեխասի ռազմաբազայից, որտեղ տեղակայված են ՀՕՊ ոլորտում մասնագիտացած ամերիկյան բանակի ստորաբաժանումներն ու համապատասխան միջոցները։

Ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են վայրէջք կատարել նաև Հորդանանի, Սաուդյան Արաբիայի և Կատարի ռազմաբազաներում։

Իհարկե չի կարելի ասել, որ նոր ուժերի և միջոցների տեղակայումը նշանակում է, որ կա Իրանի դեմ նոր ռազմական գործողություն սկսելու մասին որոշում: Սակայն, ռազմատրանսպորտային ավիացիայի թռիչքների կտրուկ ավելացումն ու աշխարհագրությունը կարող են վկայել հնարավոր էսկալացիայի պայմաններում ամերիկյան ուժերի և նրանց դաշնակիցների նախապատրաստական աշխատանքների մասին։

Լուսանկարը գեներացված է ԱԻ-ով»:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Սևակ Միքայելյանն է ընտրվել Դատական նիստը հետաձգվել է Նարեկ Կարապետյանի պատասխանը՝ Փաշինյանի երեկվա սպառնալիքներին․ «Չեք վախենու՞մ, որ․․․» (video) Բացահայտում և չեղարկում ենք «ծննդաբերական զբոսաշրջության» նպատակով վիզաները․ ԱՄՆ դեսպանատուն Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը մեծ թվով գառների է հոշոտել «Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց Էդգար Ղազարյանի՝ Բաքվի բենզինի մասին հարցին խառնվեց Վահագն Ալեքսանյանը (video) Դեղերի շուկայի հարցը ո՞նց եք լուծելու․ Մեսրոպ Մանուկյանը՝ փաստերով (video) «Զվարթնոց»-ում ամիսներ առաջ ձերբակալված Հովհաննեսի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է #ՈՒՂԻՂ․ «Բացահայտեմ՝ ինչու է Փաշինյանն ԱԺ ծեծկռտուքից հետո հիստերիայի մեջ ընկել»․ Արամ Սարգսյան (video) Կալաս․ եվրոպացիները հոգնել են Կիևին աջակցելուց ՀՀ-ն մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումը «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են Կաշառք ստանալու գործով ձերբակալվել է 10 անձ․ մանրամասներ Բողոքները շատ են, մարդիկ զրկվում են իրենց եկամուտներից. Նարեկ Կարապետյան (video) Հութիներ թիրախավորել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ Տաքսու վարորդներն ամբողջ օրը աշխատում են, գումար տուն տանեն, բայց․․․ Տիգրան Աբրահամյան (video) Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստի Ջեյ Դի Վենսի՝ Իրանի ղեկավարությանը հասցեագրված նամակի պատմությունը Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար Փաշինյանն ու թիմը խայտառակվել են 196 երկրի առաջ․ ինչ է եղել երեկ (video) Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Նեթանյահուի կուսակցությունը հաղթել է Կաշառքի դեպքով ձերբակալվել են ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնյա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am