«Ու հենց դա 2016-ի ապրիլին Երևանում փաստեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը… բայց սա ամենը չէ». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը գրեէլ . «Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ ՌԴ-ն ՀՀ-ին համարում էր «դաշնակից ու առանցքային գործընկեր ԱՊՀ տարածաշրջանում»։
2016-ի ապրիլին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելեց Երևան։
Երևանում Ս. Լավրովը ՀՀ ԱԳՆ Է. Նալբանդյանի հետ հանդես եկավ համատեղ մամուլի ասուլիսով։
Լավրովի խոսքով` «Հայաստանը ՌԴ դաշնակիցն ու առանցքային գործընկերն է ԱՊՀ տարածաշրջանում»:
Այնուհետև Ս. Լավրովը նշեց, որ «ՌԴ-ն մերժում ու դատապարտում է Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման փորձերն ու բացառապես պաշտպանում է 1994-1995թթ. զինադադարի փաստաթղթի կետերի իրականացումը»։
Այս հայտարարությունը փաստացի նշանակում էր Ադրբեջանի դիվանագիտական ֆիասկոն, քանի որ Ալիևի նպատակն էր 2016-ի հարձակման հետևանքով հայկական կողմերին պարտադրել իր համար ավելի նախընտրելի պայմաններով զինադադարի փաստաթուղթ, որտեղ Արցախն այլևս ստորագրված փաստաթղթի կողմ չի լինի։
Սակայն հայոց բանակն ու դիվանագիտությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Ադրբեջանին նման հնարավորություն չտվեց։
Ու հենց դա 2016-ի ապրիլին Երևանում փաստեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Բայց սա ամենը չէ։
Նույն ասուլիսի ժամանակ հայ լրագրողների հարցերին ի պատասխան Լավրովը նշեց, որ «Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները անթույլատրելի են, քանի որ դրանք ոչ թե խաղաղության կոչեր էին, այլ՝ պատերազմի։ Եվ Թուրքիայի նման արձագանքն արմատապես դեմ է միջազգային հանրության տեսակետին»։
Այս հայտարարություններն արդյունք էին, նախ և առաջ, ՀՀ իշխանությունների պետականամետ ու արդյունավետ քաղաքականության` նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ, ու նախարար Էդվարդ Նալբանդյանի գործունեության։
Բայց Լավրովը Երևանում նաև խոսեց Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների վերաբերյալ։
Լրագրողի հարցին ի պատասխան նա նշեց. «Որպես Կազանյան բանակցությունների անմիջական մասնակից կարող եմ ասել, որ Կազանյան փաստաթուղթը Հայաստանը չի մերժել»։
Սա հստակ ուղերձ էր, որ ՀՀ ղեկավարության ու միջնորդ պետությունների, մասնավորապես, ՌԴ -ի կարծիքները համահունչ են, իսկ ապակառուցողական կողմն Ադրբեջանն է։
Սերժ Սարգսյանի ղեկավարման շրջանում, 2016-ի պատերազմից հետո ՀՀ-ն հրաժարվեց մասնակցել Բաքվում կայնալիք «Քաղաքակրթությունների ֆորումին»` հստակ նշելով` նման հայատյաց քաղաքականություն իրականացնողների հետ ի՞նչ «քաղաքակրթական ֆորում»։
Իսկ ՔՊ-ական իշխանությունն Ադրբեջանի պահանջով մտադիր է Սահմանադրություն փոխել»:
